«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մոսկվա-Երևան երթուղով ավտոբուսը վթարի է ենթարկվել. կան զոհեր և վիրավորներ

Մոսկվա-Երևան երթուղով ավտոբուսը վթարի է ենթարկվել. կան զոհեր և վիրավորներ
14.10.2016 | 10:19

Հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում, Հյուսիսային Օսեթիայիում` Բեսլանից 6 կիլոմետր հեռավորության վրա, վթարի է ենթարկվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երևան ավտոբուսը: Նախնական տվյալներով` վթարի հետևանքով կա 5 զոհ, 27 վիրավոր, վթարի վայրում աշխատում են փրկարարները, ոստիկանները, շտապ օգնության աշխատակիցները:


Կապի և տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում ձևավորվել է օպերատիվ խումբ, որը ուսումնասիրում է դեպքի մանրամասներն ու հետևանքները: Նախարարությունում գործում է թեժ գիծ` 59-01-02, 59-01- 04, 59-01-05 հեռախոսահամարներով:
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը փոխանցում է, որ ըստ Ռուսաստանի ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի տեղեկատվության՝ Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրին «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 պետհամարանիշի մարդատար ավտոբուսը բախվել է «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենային: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել են 27 ուղևոր, 5-ը մահացել են: Տուժածներից 22-ը, այդ թվում՝ 4 երեխա, անմիջապես հոսպիտալացվել են Վլադիկավկազի տարբեր հիվանդանոցներ: Ըստ տեղեկատվության՝ ավտոբուսում եղել է 52 ուղևոր:


ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացվել է ՌԴ տարածքում Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիների անունների նախնական ցուցակը, որոնք բուժօգնություն են ստանում Վլադիկավկազի 3 հիվանդանոցներում:


Ցուցակ Մոսկվա-Երեվան ճանապարհին ՃՏՊ-ից տուժածների.
Վլադիկավկազի հանրապետական հիվանդանոց
1 Գևորգյան Վ.Ա. 1982-Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
2 Մովսեսյան Է.Է. 1971- Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
3 Աղրամանյան Ն.Ս. 1950- Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
4 Խաչատրյան Կ.Ս. 1986- Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
5 Մկրտչյան Կ.Վ. 1988- Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
6 Մարգորյան Ա.Կ. 1962- Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
7 Հարությունյան Ժ.Ն. 1949- Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
8 Կարիպյան Մ.Վ. 1979 -Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
9 Բեկջոնյան Գ. 1996- Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
10 Մարգորյան Ա.Մ. 1956- Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
11 Պողոսյան Լ.Ս. 1974- Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12 Գևորգյան Վ.Ա. 1934- Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
13 Աղրամանյան Վ.Ժ. 1987 -Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
14 Օհանյան Ա.Ս. 1994- Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
15 Սիմոնյան Ն.Տ. 1995- Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
16 Ալեքսանյան Ա.Ժ. 1976 -Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
17 Ալեքսանյան Ա.Է. 1979- Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
18 Աղրամանյան Ժ.Ռ. 1960- Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
19 Ապրտյան Դ.Ա. 1980- Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
Վլադիկավկազի մանկական հանրապետական կլինիկական հիվանդանոց
1 Պալուխին Պ.Պ. 2001- Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
2 Ռասամախին Ա. Ե. 2000 -Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
3 Գալատով Ա.Ա. 2000- Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
4 Լազուկին Ա.Ա. 2006- Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ


Շտապօգնության կլինիկական հիվանդանոց
1 Բաղդասարյան Գ.Կ. 1949 -Վիրահատարանում է
2 Սալենյան Ա.Ա. 1978- Գանգուղեղային վնասվածք, որովայնի փակ վնասվածք, վիրահատարանում է
3 Աբրահամյան Ս.Կ. -1960

Դիտվել է՝ 1618

Մեկնաբանություններ