«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԵԽԽՎ բյուրոյի նիստը Փարիզում

ԵԽԽՎ բյուրոյի նիստը Փարիզում
07.09.2016 | 10:17

Թուրքիան շեղվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից, բայց կոնվենցիան շարունակում է կիրառվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերահսկողության ներքո՝ հայտնել է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը սեպտեմբերի 5-ին Փարիզում ԵԽԽՎ բյուրոյի նիստում, որին մասնակցել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ բյուրոյի անդամ Հերմինե Նաղդալյանը:

Օրակարգում ընդգրկված գլխավոր հարցերը եղել են ԵԽ գլխավոր քարտուղարի և ԵԽԽՎ նախագահի հաղորդումները: Հիմնականում անդրադարձ է կատարվել ամռանը եվրոպական տարբեր երկրներում, առաջին հերթին Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններին, պետական հեղաշրջման փորձին և հաջորդած գործողություններին ու ստեղծված իրավիճակին:


ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդն ընդգծել է, որ քաղաքական գործիչները պետք է իրենց հասարակություններում քաղաքացիներին պաշտպանելու հատուկ պարտավորություն կրեն՝ մերժելով ահաբեկչությունը, ազգամիջյան լարվածությունը և պիտակավորումը, աճող պոպուլիստական անհանդուրժող և արմատական հռետորաբանությունը, պետք է հիշեն հասարակությունները միավորող արժեքների և ընդհանուր շահերի ու ձեռքբերումների, այդ թվում, ամենակարևորը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ստանդարտների վրա հիմնված միասնական համաեվրոպական իրավական տարածության ստեղծման մասին:
Պեդրո Ագրամունդը կարևորել է Թուրքիայում ժողովրդավարական հաստատությունների ուժեղացման գործընթացը և կոչ արել խստորեն հետևել ներքին իրավական ընթացակարգերին և Եվրոպայի խորհրդի չափանիշներին:


Նիստի ընթացքում մանրամասն քննարկվել են ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդի և ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի այցերը Թուրքիա և նրանց կատարած աշխատանքներն ու հայտարարությունները: Բյուրոն կիսել է պարոն Յագլանդի կարծիքը, որ պայքարը դավադիրների դեմ չի կարող ընթանալ ժողովրդավարական նորմերի պահանջների խախտումով:
Իր հաղորդագրության մեջ պարոն Յագլանդն ընդգծել է, որ թեև Թուրքիան շեղվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից, բայց կոնվենցիան շարունակում է կիրառվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերահսկողության ներքո: Իշխանությունների ցանկացած ձեռնարկած միջոց խիստ համաչափ պետք է լինի սպառնալիքի ոգուն և եվրոպական չափանիշներին՝ այդ թվում բացառելով ճնշումներն ուղղված խոսքի ազատությանը, լրագրողների հետապնդումներին, որոնք գրանցվել են Թուրքիայում նաև մինչ հեղաշրջումը:

Դիտվել է՝ 1937

Մեկնաբանություններ