«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Սա նոր չի սկսվել

Սա նոր չի սկսվել
26.07.2016 | 00:27

Երեկ մտավորականները և քաղաքագետները կրկին անդրադարձել են ստեղծված իրավիճակին։ «Երբ քաղաքական հարցի քաղաքական ճանապարհով լուծումը իշխանությունը թույլ չի տալիս, ապա ծնվում է մի ուժ, որ քաղաքական հարցը ուժային ճանապարհով է ուզում լուծել: Հիմա եթե սրան էլ չլինի արձագանք, ապա կգա հաջորդ փուլը, կգան թաղի տղաներ ու իրենք իրենց ձևով կդնեն ոչ քաղաքական հարցեր ու ոչ քաղաքական ձևով»,- հայտարարել է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, շեշտելով, որ իրավիճակի մեղավորներն են ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, և որ դրանց ղեկավարները պետք է հրաժարական տան։ «Եթե այս գունդը կարելի է վերցնել, որը յուրահատուկ գունդ է, ապա մնացած գնդերի վիճակը ի՞նչ է: Իշխանությունը պետք է արձագանքի սրան՝ «ցտեսություն» ասելով»,- ասել է նա։

Այս միտքը երեկ զարգացրել է նաև քաղաքագետ Սուրեն Զոլյանը. «Իշխանության մի թևի՝ հատկապես ուժայինների կողմից, հնարավորություն է տրվել այդ օպերացիան իրականացնելու: Այդ ինչպես կարող է պատահել, որ մոտավորապես 30 հոգի, բոլորը խստագույն հսկողության տակ գտնվող, որոնց հեռախոսները լսվում են, ամեն մի քայլը տեսագրվում է, կարողանան այդքան զենք հայթայթել ու գրավել ոստիկանական մի գունդ, որտեղ մոտ մի 40 պահակակետ կա: Ես կարծում եմ, որ իշխանության մի թևը հնարավորություն տվեց, որ այդ օպերացիան նախաձեռնեն և իրականացնեն: Սա իմ ենթադրությունն է, և հենց ուժայինները պետք է հիմա պատասխան տան, թե ինչպես դա տեղի ունեցավ: Ես կարծում եմ, այս նույն հարցը Սերժ Սարգսյանը ինքը պետք է բարձրացներ ուժայինների առջև»,- հայտարարել է քաղաքագետը։


Իսկ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանն այս ամենում տեսնում է երկրի բոլոր ղեկավարների մեղքը։ «Սա նոր չի սկսվել, ոչ էլ հինգ օր առաջ, կամ տասը տարի առաջ: Դեռ 1992-ին ժողովուրդը իր գեղեցիկ վերելքի մեջ էր, ու մենք մեր քվեն բարձր տոկոսով տվեցինք, նախագահ կարգեցինք, ու թվում էր կգնա ու կգնա մեր երջանկությունը: Ինչպես փչացվեց ամեն ինչ, հենց առաջին նախագահի կողմից, ինչպես կեղծվեցին հենց հաջորդ ընտրությունները առաջին նախագահի կողմից: Եվ սերմը գցվեց, որ ամեն ինչ կարելի է կեղծել՝ սկսած նախագահից մինչև գյուղապետի ընտրություններ: Համատարած է կեղծվում, դա արդեն դարձել է ապրելակերպ»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2235

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ