«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հունան Պողոսյան. Մենք ի վիճակի ենք վնասազերծել նրանց

Հունան Պողոսյան. Մենք ի վիճակի ենք վնասազերծել նրանց
17.07.2016 | 19:33

Հարձակման ընթացքում սպանվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, վնասվածքներ են ստացել ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյան, ենթասպա Գագիկ Մկրտչյանը, Խորենացի փողոցից քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:
Նրա խոսքով՝ այժմ բանակցություններ են վարվում զինված հարձակում իրականացրած անձանց հետ, ոստիկանության և իրավապահ մարմինները նրանց հորդորում են հետ կանգնել հանցավոր մտադրությունից և հանձնվել:


«Ոստիկանությունը և իրավապահ ողջ համակարգն ունի ուժեր և միջոցներ, ձեռնարկում և ձեռնարկելու է անհրաժեշտ միջոցներ: Օպերատիվ միջացառումներ կիրականցվեն, եթե մեր հորդորները նրանք չլսեն: Մենք ի վիճակի ենք վնասազերծել նրանց, որովհետև մարդասպանների հետ այլ կերպ չեն վարվում»,- ասաց Հունան Պողոսյանը: Քանի դեռ չեն կորցրել բանակցությունների միջոցով այս ամենին վերջ տալու հույսը, կբանակցեն: Հ. Պողոսյանի խոսքով՝ ներկայացվել է միայն մեկ պահանջ՝ ազատ արձակել Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանին: Հարցին, թե հնարավո՞ր է դա, ՀՀ փոխոստիկանապետը պատասխանեց կտրուկ. «Հնարավոր չէ»: Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հերքեց տեղեկությունը, թե «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին «Վարդաշեն» ՔԿՀ-ից բերում են Էրեբունու ոստիկանության բաժին:
Պողոսյանը նշեց, որ բանակցություններ են ընթանում Էրեբունու բաժինը գրաված զինված անձանց հետ: Ժիրայր Սեֆիլյանը չի մասնակցում այդ բանակցություններին:
Նրա փոխանցմամբ, այս պահին բաժնում 6 պատանդ կա:


Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ժամը 17-ի դրությամբ զինված խումբը դեռ շարունակում է անազատության մեջ պահել ոստիկանության մի քանի ծառայողների՝ պնդելով նախկինում ներկայացված պահանջը:
«Այս պահին ընթացող բանակցությունների շրջանակներում իրավասու պետական մարմինների ներկայացուցիչները փորձում են համոզել ահաբեկիչներին զերծ մնալ մարդկանց կյանքը և առողջությունը վտանգող հետագա գործողություններից, ազատ արձակել պատանդներին, վայր դնել զենքը և առանց դիմադրության հանձնվել իշխանություններին», - ասված է ԱԱԾ-ի նոր հաղորդագրությունում։


ԱԱԾ-ն փոխանցում է, որ դեպքի վայրում գտնվող հատուկ նշանակության ստորաբաժանումները շարունակում են մնալ մարտական պատրաստվածության վիճակում, սակայն գրոհի կամ այլ ակտիվ գործողություններ կատարելու հրաման նրանց տրված չէ:

Դիտվել է՝ 2578

Մեկնաբանություններ