«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Միջազգային մամուլի անդրադարձը Պապի հայաստանյան այցին

Միջազգային մամուլի անդրադարձը Պապի հայաստանյան այցին
25.06.2016 | 16:18

Ֆրանցիսկոս պապը, Երևան ժամանելով, դատապարտել է 191-ին Օսմանյան կայսրության տարածքում հայերի «գաղափարապես ձևավորված և ծրագրված ցեղասպանությունը», գրում է The Guardian-ը: Իր եռօրյա այցի ամենամեծ ուշադրության կենտրոնում գտնվող ելույթում Ֆրանցիսկոս պապն օգտագործել է քաղաքական երանգներ ունեցող «ցեղասպանություն» բառն իր նախապես պատրաստված տեքստի ընթացքում, որտեղ ակնհայտորեն բաց էր թողնվել: Եվ անցած տարվա խոսքերը պարզապես կրկնելու փոխարեն, երբ նա ասել էր, որ կոտորածները «20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էին», Ֆրանցիսկոս պապը դա ցեղասպանություն է անվանել՝ այդ քայլով հավանաբար առաջացնելով Թուրքիայի կողմից ևս

մի բողոքի ալիք:

«Ցավոք, այդողբերգությունը, այդցեղասպանությունը, որնառաջիննէրանցյալդարիաղետներիցավալիշարքում, հնարավորդարձավռասայական, գաղափարականևկրոնականնպատակներիցելնելով, որոնքմթագնելէինդահիճներիմիտքը, ովքերէլծրագրելէինամբողջժողովրդիոչնչացումը», - ասել է Հռոմի պապը: Այցի նախաշեմին Վատիկանը խուսափել է «ցեղասպանություն» բառն օգտագործելուց՝ հաշվի առնելով Թուրքիայի կողմից հնարավոր քաղաքական և ֆինանսական հետևանքները: Բայց Ֆրանցիսկոսը, որ երբեք չի վախենում իր կարծիքն արտահայտելուց, վերջին պահին ավելացրել է բառն իր ելույթում ՀՀ նախագահական նստավայրում քաղաքական և կրոնական առաջնորդների առաջ, ովքեր նրան ծափահարել են հոտընկայս:

The Guardian-ը գրում է, որ հայերը պատիվ են ունեցել դիմավորելու Հռոմի պապին, որ երկար ժամանակ աջակցել է Հայկական հարցին դեռևս Արգենտինայում արքեպիսկոպոս լինելու տարիներին և այժմ՝ որպես Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ:

NBC News-ը գրում է, որ Ֆրանցիսկոս պապը շաբաթ օրը հարգանքի տուրք է մատուցել 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակին, իսկ նախորդ օրը տեղի ունեցած դեպքերը որակել «ցեղասպանություն»՝ Թուրքիայի զայրույթն առաջացնելու վտանգին գնալով: Նկատելիորեն հուզված՝ Ֆրանցիսկոսը մասնակցել է Բարեխոսական կարգի աղոթքի արարողությանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Հայ առաքելական եկեղեցու առաջնորդների հետ միասին, գրում է լրատվամիջոցը:

Deutsche Welle-ն, գրելով, որ Հռոմի պապը ևս մեկ անգամ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը և ցեղասպանության մասին երկրորդ անգամ հանրային հայտարարություն արել: Պապը նաև անդրադարձել է Միջին Արևելքում քրիստոնյաների վիճակին:

The Wall Street Journal-ը հիշեցնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցած տարի դատապարտել էր Պապի հայտարարությունը և նախազգուշացրել էր նրան «չկրկնել այդ սխալը»: Լրատվամիջոցը գրում է, որ Պապն ուրբաթ օրը ժամանել է Երևան՝ Հայաստանի մայրաքաղաք, որը նա ներկայացրել է որպես «առաջին երկիրը, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն»:

Դիտվել է՝ 1142

Մեկնաբանություններ