Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Փարիզից Կահիրե թռչող EgyptAir-ի ինքնաթիռն ընկել է Միջերկրական ծովը

Փարիզից Կահիրե թռչող EgyptAir-ի ինքնաթիռն ընկել է Միջերկրական ծովը
19.05.2016 | 13:16

EgyptAir ավիաընկերության փոխնախագահ Ահմեդ Աբելը հայտարարել է, որ Փարիզից Կահիրե ուղևորվելու ժամանակ ռադարներից անհետացած A320 ինքնաթիռի անձնակազմը Փարիզի օդանավակայանից թռչելու ժամանակ չի հայտնել անսարքությունների մասին՝ հայտնում է CNN հեռուստաալիքը:


«Շառլ դը Գոլից (օդանավակայանից) Կահիրե թռիչքի ժամանակ չեն եղել անսարքություններ»,- հայտնել է նա հեռուստաալիքին տված հարցազրույցում:
EgyptAir-ի փոխնախագահի խոսքով՝ օդաչուն 6000 ժամի թռիչքային փորձառություն ուներ, երկրորդ օդաչուն՝ 4000 ժամ: Կահիրեում վայրէջքից հետո ինքնաթիռը պետք է ուղևորվեր Հուրգադայի օդանավակայան: SkyNewsArabia հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ուղևորատար ինքնաթիռում եղել է 56 ուղևոր, այդ թվում՝ 3 փոքր երեխա, և անձնակազմի 10 անդամ՝ Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Իրաքի քաղաքացիներ: Ռադարներից անհետացած Egyptair ավիաընկերության ինքնաթիռն ընկել է Միջերկրական ծովը՝ հայտնել է «Մայադին» հեռուստաալիքը Twitter-ի իր էջում՝ վկայակոչելով Egyptair ավիաընկերության աղբյուրներին: Ինքնաթիռի կործանման տվյալները պաշտոնապես դեռ չեն հաստատվել:

«Էլ-Վաֆդ» պորտալը հայտնում է, որ Փարիզից Կահիրե թռչող ինքնաթիռը կորել է ռադարներից Հունաստանի օդային տարածք մտնելուց 20 րոպե անց: Ինքնաթիռի որոնումներով զբաղվում են Եգիպտոսի և Հունաստանի ռազմական օդաչուները: Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարար Շերիֆ Ֆատխին ընդհատել է այցը Սաուդյան Արաբիա և վերադառնում է հայրենիք՝ ուղևորատար ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով: Flightradar24 պորտալը հրապարակել է ռադարներից անհետացած ինքնաթիռի գտնվելու վայրի մասին ստացված վերջին տվյալները: ADS-B-ի տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռը մտել է Եգիպտոսի օդային տարածք:

Դիտվել է՝ 1138

Մեկնաբանություններ