«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Վարչապետն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարարին

Վարչապետն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարարին
13.04.2016 | 11:17

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար, ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ Համիդ Չիթչիանին, որ Երևան է ժամանել՝ մասնակցելու ապրիլի 13-ին էներգետիկ համագործակցության թեմայով կայանալիք Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան քառակողմ հանդիպմանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկկողմ առևտրատնտեսական գործակցության խորացման համատեքստում կարևորել է ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը՝ գոհունակություն հայտնելով հանձնաժողովի համանախագահների ակտիվ համատեղ աշխատանքից, ողջունել է Երևանում էներգետիկ համագործակցությանը նվիրված Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան քառակողմ հանդիպման անցկացումը, որը կնպաստի տարածաշրջանային էներգետիկ համագործակցության զարգացմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը:
Չիթչիանը Հովիկ Աբրահամյանին է փոխանցել Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի ջերմ ողջույնները և կարևորել Երևանում էներգետիկ համագործակցությանը նվիրված Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան քառակողմ հանդիպումը: ԻԻՀ էներգետիկայի նախարարը նշել է, որ նման ձևաչափով համագործակցության զարգացումը նպաստում է տարածաշրջանային ինտեգրացիայի խորացմանը, էներգետիկ կայունության բարձրացմանը և տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը: Համիդ Չիթչիանն արդյունավետ է գնահատել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի աշխատանքները և կարևորել երկկողմ բարեկամական հարաբերությունների հետագա խորացման շարունակական քայլերը: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են էներգետիկայի ոլորտում համատեղ ծրագրերի հետագա ընթացքին, միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, այլ ուղղություններով երկկողմ և բազմակողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել զբոսաշրջության ոլորտում կապերի զարգացման մակարդակից և այս համատեքստում քննարկել վիզային ռեժիմի դյուրացմանն առնչվող հարցեր:

Դիտվել է՝ 1524

Մեկնաբանություններ