«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հիմա ի՞նչ` ՌԴ-ի հետ անտանելի է, բայց առանց նրա անհնա՞ր

Հիմա ի՞նչ` ՌԴ-ի հետ անտանելի է, բայց առանց նրա անհնա՞ր
12.04.2016 | 14:37

Եվ այսպես. օրեր շարունակ ձգվող դիլեման լուծում ստացավ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով ապրիլի 12-13-ին կմեկնի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Այցի շրջանակում նախատեսված է նաև հանդիպում Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:
Փաստորեն, մենք նեղացած են Ռուսաստանից, բայց ոչ այնքան, որ բոյկոտենք ՌԴ-ի սրտում կայանալիք մեր անվտանգությունն այդպես էլ չերաշխավորած, անկապ մի կառույցի անդամների «ժողովը»: Վերջին օրերին պետության ղեկավարի մակարդակով բավականին կոշտ ակնարկները ՌԴ-ին ընդամենը այդ պահին արված «բողոքի ակցիա՞» էին: Պարզ է չէ՞, որ վարչապետն ինքնագլուխ չի որոշել, որ պետք է մասնակցի այդ նիստին, ստացվում է` մի կողմից «եղում ենք, մյուս կողմից` դաղո՞ւմ»: Ասել է` պետք էր ՌԴ-ին հասկացնել, որ այս պատերազմի հիմնական մեղավորներից մեկը դու էիր, բայց դե, ինչ մեղքներս թաքցնենք, էլի աչքներս քո ճանապարհին է: Թերևս, ոչ դիվանագիտական բառուբանով սա է կատարվում: Այլապես անհնար է բացատրություն գտնել այս ամենին, երբ ողջ երկրում մոլեգնում են հակառուսական տրամադրություններ, դա չեն թաքցնում անգամ իշխանությունները, ամենաբարձր մակարդակով, մեկ էլ հոպ, Մոսկվայում մի անպտուղ, ոչինչ չտվող քննարկմանը մասնակցելու պատրաստակամություն է հայտնում երկրի վարչապետը: Թե այս երկդիմի քաղաքականությունն ինչ պտուղներ կտա, առաջիկայում կերևա: Հիմա ի՞նչ` ՌԴ-ի հետ անտանելի է, բայց առանց նրա անհնա՞ր: Հարցի պատասխանը հավանաբար երկրի իշխանության «գրպանում» է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1191

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ