Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Մարտի 8. տոնական Երևան` Կանանց միջազգային օրվա առթիվ

Մարտի 8. տոնական Երևան` Կանանց միջազգային օրվա առթիվ
08.03.2016 | 12:46

Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից մայրաքաղաքի տարբեր հատվածներ գեղարվեստական յուրօրինակ լուծումներով են ձևավորվել:

Այսպես, Երևանն ինքնատիպ ձևավորմամբ ու գարնանային ջերմ գույներով է պատրաստվել դիմավորելու Կանանց միջազգային օրը և ներկայանալու քաղաքի հյուրերին և բնակիչներին:

Դիտվել է՝ 980

Մեկնաբանություններ