«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հայաստանի ԱԳ նախարարն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին

Հայաստանի ԱԳ նախարարն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին
02.02.2016 | 13:32

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիին։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ երկու բարեկամ երկրների միջև ակտիվ շփումներն ու բարձր մակարդակի փոխայցելությունները նպաստում են հայ-վրացական հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Թինաթին Խիդաշելին ներկայացրել է իր այցելության նպատակները, պաշտպանության նախարարությունում ունեցած հանդիպման արդյունքները։ Հանդիպմանն անդրադարձ է արվել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, պաշտպանական բնագավառում համագործակցության զարգացման հնարավորություններին։ Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Էդվարդ Նալբանդյանը Վրաստանի պաշտպանության նախարարին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։

Դիտվել է՝ 906

Մեկնաբանություններ