«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Կսահմանվի «Էմիլ Գաբրիելյան» մրցանակ

Կսահմանվի «Էմիլ Գաբրիելյան» մրցանակ
31.01.2016 | 20:38

Մոսկովյան 31-ն այսօր մարդաշատ էր`տեղեկացնում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։ Առողջապահության տարբեր ոլորտների ներկայացուցիչները, ընկերներն ու մերձավորները նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ ծաղկեպսակ դրեցին ականավոր բժիշկ-գիտնական, պետական և հասարակական գործիչ, ՀՀ առողջապահության նախկին նախարար (1975-1989թթ.), Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալության հիմնադիր, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի մոտ: Առողջապահության հմուտ կազմակերպիչն այսօր կդառնար 85 տարեկան:

«Հիշարժան օր է, լրանում է մեր ուսուցչի 85-ամյակը: Էմիլ Գաբրիելյանի հիշատակը վառ է մեր սրտերում, անվանի գիտնական, բժշկապետի գաղափարներն այսօր ևս իրենց արտացոլումն են գտնում մեր առողջապահական համակարգում»,- ուղղելով իր խոսքը ներկաներին նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նա տեղեկացրեց, որ առաջիկայում ընտանիքի աջակցությամբ կսահմանվի «Էմիլ Գաբրիելյան» մրցանակը, որը շնորհվելու է լավագույն մարզային կենտրոնին, լավագույն ուսանողին, գիտնականին և բամապրոֆիլ բուժհիմնարկին բարձր կազմակերպվածության, գործին նվիրվածության և արհեստավարժության համար:
«Այսօր այս բազմության հավաքն այստեղ վկայում է, որ Էմիլ Գաբրիելյանը մեր սրտերում է` ոչ միայն որպես անվանի գիտնական, այլև վառ անհատականություն, ուսուցիչ, որը մեծ հետք թողեց բժշկագիտության զարգացման մեջ»,- հավելեց Արմեն Մուրադյանը:
Նշենք, որ հուշատախտակը բացվել է ուղիղ մեկ տարի առաջ։ Եվ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացված հանդիսավոր միջոցառման ընթացքում ցուցադրվեց Էմիլ Գաբրիելյանի կյանքի և գործունեության մասին պատմող «Կյանքն, ինչպես մի ցոլք...» փաստագրական ֆիլմը, որը ՀՀ առողջապահության նախարարության «Կոչումով բժիշկ» նախագծի հատուկ թողարկումն էր:
Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ ՀՀ կառավարության որոշմամբ 2015 թվականի հունվարից ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը հպարտորեն կրում է հիմնադրի` ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի պատվավոր անունը:

Դիտվել է՝ 1015

Մեկնաբանություններ