«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Շնորհավոր տոնդ, Հայաստանի բանակ

Շնորհավոր տոնդ, Հայաստանի բանակ
28.01.2016 | 10:45

ՀՀ բանակի օրը` հունվարի 28-ին, մեկ անգամ ևս հիշում ենք մեր զինված ուժերին, հարգանքի տուրք մատուցում նրանց հիշատակին, ովքեր նահատակվեցին հանուն մեր ընդհանուր տան:

Ամանորյան իր ուղերձում նախագահ Սերժ Սարգսյանն ասաց. «Անցնող տարին մեր երկրի համար նշանավորվեց ևս մեկ կարևոր պետական, քաղաքական իրադարձությամբ: Մենք բարեփոխեցինք Հայաստանի հիմնական օրենքը` Սահմանադրությունը: Համոզված եմ, որ միասին դուռ բացեցինք քաղաքական ու տնտեսական զարգացման նոր հնարավորությունների առջև: Դուռ բացեցինք ավելի ապահով, ավելի ազատ և ավելի ներդաշնակ երկիր ունենալու համար»: Իսկ մեր հասարակության և պետության ազատ, անվտանգ, ապահով զարգացման երաշխավորն ու ապավենը մեր զինվորն է, մեր զինված ուժերն են, որ, փա՜ռք Աստծո, ինքնուրույն և հաջողությամբ կատարում են իրենց առջև դրված խնդիրները:

Հայոց բանակի զինվո՛ր, եղիր այն ամուր վահանը, որ երբեք ոչ ոք չկարողանա խոցել քեզ, իսկ մենք հավատում և վստահում ենք մեր «վահանի» ամրությանը և հաստատուն ու միասնական կանգնած ենք ձեր թիկունքին: Չէի ցանկանա երբեք որևէ մեկին ասել` հայրենասեր եղիր, չէ որ մենք պարզապես այդպիսին պետք է լինենք: Սատար կանգնենք մեր բանակին: Ապահովենք դաշնակցային և գործընկերային հարաբերություններ միջազգային ոլորտում:

Բանակաշինությամբ զբաղվող մեր հայրենակիցներ, մեր սիրելի քաջ զինվոր, մենք ձեր կողքին ենք ու ամեն ինչով թիկունք ենք կանգնելու ձեզ: 2015-ին մենք աշխարհին ապացուցեցինք, որ պետք է ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը, որպեսզի աշխարհում այլևս նման ողբերգություններ չլինեն: Հայաստանը դժբախտ երկիր չէ, և մենք միասնաբար թույլ չենք տա ինչ-որ մարդկանց ու երկրների, որ մեր ընդհանուր տունը` Հայաստանը, դժբախտ երկրի վերածեն: Մենք ապրելու ենք և արարելու ենք աշխարհին համաքայլ: Մեր անվտանգության ապահովման արդյունավետ ճանապարհը մեր բանակին հավատալ, վստահել, սատարել ու թիկունք կանգնելն է, մանավանդ այսօրվա սրընթաց փոփոխվող մոլորակում: Սիրենք մեր բանակը, մեր գերագույն արժեքը:

Շնորհավորում եմ մեր բանակին, ուժ և կորով մեր զինված ուժերին` ժամանակին արձագանքելու տարածաշրջանում տեղի ունեցող ցանկացած փոփոխությունների:

Փառք ու պատիվ մեր զինվորին, բոլոր զինծառայողներին:

Աստված ապավեն:

Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ

Դիտվել է՝ 1828

Մեկնաբանություններ