«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԵԽԽՎ-ում ներկայացված հակահայ զեկույցը ցինիզմ է»

«ԵԽԽՎ-ում ներկայացված հակահայ զեկույցը ցինիզմ է»
26.01.2016 | 22:40

ԵԽԽՎ-ում ներկայացված հակահայ զեկույցը ցինիզմ է, որն ընդունելն անթույլատրելի է: ԵԽԽՎ-ում ընթացող լիագումար նիստում հայտարարեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և օկուպացված այլ տարածքներում» զեկույցի քննարկման ժամանակ: Արմեն Ռուստամյանը նշեց, որ զեկույցի վերնագիրն անընդունելի է, որովհետև նշված չէ՝ «ով է մեղավոր, որ լարվածության աճ կա, ով է վերջերս սկսել կիրառել ծանր զինտեխնիկա, ականանետեր, որոնք արտադրվել են Թուրքիայում, և ում է ձեռնտու աջակցել ռազմական դրությանը, ոչ թե խաղաղությանը»: Արմեն Ռուստամյանը շեշտեց, որ Հայաստանը կոչ է անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները՝ սահմանային գծում, հիշեցրեց, որ Ադրբեջանը մշտապես հրաժարվում է սահմանին ներդնել հետազոտության սարքեր, վերահսկողության մեխանիզմ: «Հենց Ադրբեջանն է, որը ստատուս քվոյի հետ համաձայն չէ ու փոխել սա հնարավոր է միայն նոր պատերազմ հրահրելու ճանապարհով»,- հավելեց նա: Ըստ նրա՝ զեկույցի համաձայն միայն Հայաստանն է, որ մեղավոր է ամեն ինչում, իսկ Ադրբեջանն անում է ամեն ինչ, որ հակամարտությունը խաղաղ կարգավորվի: «Սա ցինիզմ է: Հեղինակն այսքանով չի ավարտում իր զեկույցը, բառ առ բառ կրկնում է Բաքվի դիրքորոշումը: Զեկուցողը ջանք չի գործադրել գալ Հայաստան, Ղարաբաղ, չնայած՝ եղել է հրավեր: Դուք պետք է դատեք, բայց ասեմ, որ զեկույցի հեղինակը ոչ միան իր լիազորություններից դուրս է եկել, այլև կրկնում է ադրբեջանական իշխանությունների քարոզչական հայտարարությունները։ Զեկույցը ստվերում է մեր ասամբլեայի հեղինակությունը, որովհետև մեզ ներքաշում են մի հարցում, որը Մինսկի խմբի գործունեության շրջանակներում է: Փոխարենը ԵԽԽՎ-ն արբիտր լինի, Ադրբեջանի կողմն է կանգնում: Դժվար է պատկերացնել ավելի միակողմանի, ավելի կեղծ մի տեքստ, ինչպես այս զեկույցը: Սա դատավճիռ է, մեղադրանք Հայաստանին: Մենք Մեջլիսում չենք նստած, իսկ կա նման տպավորություն: Այս զեկույցը անթույլատրելի է»,- ընդգծեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության պատգամավորը:

Դիտվել է՝ 818

Մեկնաբանություններ