«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ե՞րբ են եվրոպացիները մեղավոր

Ե՞րբ են եվրոպացիները մեղավոր
26.01.2016 | 17:58

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը քննարկեց ու քվեարկեց հակահայկական երկու զեկույցները` «Բռնության էսկալացիան ԼՂ-ում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում», որի հեղինակը անգլիացի պատգամավոր Ռոբերտ ՈՒոլթերն է, և «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչներին միտումնավոր ջրից զրկելը», որն էլ Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող Միլիցա Մարկովիչի մտքի «շնորհքն» է:

ԵԽԽՎ-ն 70 դեմ, 66 կողմ ձայների հարաբերակցությամբ մերժեց ՈՒոլթերի զեկույցը, բայց Սարսանգի ջրամբարին առնչվող Միլիցա Մարկովիչի բանաձևը 98 կողմ, 71 դեմ ձայնով ընդունվեց:
Չնայած մեր պատվիրակների ջանքերին, չհաջողվեց վերջին զեկույցը ևս հետ ուղարկել հանձնաժողով: Ի դեպ, Հայաստանում շատ քաղաքական գործիչներ ու վերլուծաբաններ արդեն իսկ նշում էին, որ շատ դժվար, գրեթե անհնար է ԵԽԽՎ-ում պայքարել արտասահմանցի «խավիարակեր» պատգամավորների դեմ, որոնց Ադրբեջանը կաշառել է իր զեկույցներն անցկացնելու համար: Իհարկե, առաջին զեկույցը չնչին, ընդամենը չորս ձայնով հաջողվեց մերժել, բայց, այդուհանդերձ, թիմային աշխատանքի պարագայում հնարավոր է արդյունքներ արձանագրել: Իսկ Սարսանգի ջրամբարի դեպքում ձայների հարաբերակցությունը բավականին մեծ էր: Այսպես թե այնպես, Եվրոպան որոշեց անգամ Ղարաբաղ չայցելած, այդ ջրամբարի տեղը չիմացող, ադրբեջանական փողերով կաշառված տիկնոջ զեկույցին հավատալ և «համամարդկային» արժեքներով առաջնորդվել: Սակայն մեղադրել նրանց այս կամ հարցին կողմ կամ դեմ քվեարկելու համար, կնշանակի խնդրի միայն երևացող կողմին անդրադառնալ: Ո՞վ էր խանգարում հայ պատվիրակներին, Հայաստանի դիվանագիտական կորպուսին նախաձեռնել հակաադրբեջանական բանաձևեր, սեփական նախաձեռնությունները ներկայացնել: Սրա համար էլ հո եվրոպացինե՞րը չեն մեղավոր:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 990

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ