«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մի՛ խառնվեք

Մի՛ խառնվեք
22.01.2016 | 17:35

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը կարծես սովորություն է դարձրել մեզանում կատարվող ամեն իրադարձության առնչությամբ իր «կծու, թթու» տեսակետը հայտնել, «դատապարտող» հայտարարություններ անել: Վերջին թարմ օրինակը ՄԻՊ-ի հրաժարականի հետ էր կապված, որն ավելի շատ գովք է առ Կարեն Անդրեասյան: Չգիտես` ինչպես է ստացվել, բայց պարզվում է, ամերիկացիների կարծիքով՝ իրենք ավելի լավ գիտեն, թե որն է մեզ համար լավը, որը` վատը:
Իհարկե, հեռու ենք այն կարծիքից, որ Կարեն Անդրեասյանը վատ մարդու իրավունքների պաշտպան էր, պարզապես անհասկանալի է, թե ինչու է ԱՄՆ դեսպանատունը փորձում մեր իսկ պաշտոնյային մեր առջև դրական լույսի տակ ներկայացնել: Ի՞նչ է, իրենք, որպես ՄԻՊ, ավելի լա՞վ են ճանաչում Անդրեասյանին, քան շարքային հայաստանցին, ում իրավունքը խախտվելու դեպքում միշտ չէ, որ դիմում է ՄԻՊ գրասենյակ:
Ե՞րբ է այս երկիրն իր դեսպանատնով հասկանալու, որ ուրիշ երկրի գործերի մեջ քիթ «խոթելը» վատ «զբաղմունք» է, որակումներ տալ այս կամ այն իրադարձություններին առաջին հերթին դիվանագիտական սխալ է: Ո՞վ է նրան իրավունք տվել հայաստանցու փոխարեն որոշումներ կայացնել, թե ինչն ու ով է իր համար կարևոր: Մենք դեռ չենք խոսում հասարակական տարբեր ակցիաներին «նվիրված» նրանց վերամբարձ կարծիքի մասին: Ոչ մեկը մեզնից լավ չգիտի, որն է մեր բարեկեցության, զարգացման ճանապարհը, ինչ է պետք դրան հասնելու համար: Տեսնում ենք, թե «դրսի» միջամտությունը ինչ է բերում շատ երկրների «գլխին»: Ի վերջո, մենք պարտավոր չենք որևէ պաշտոնյայի ազատել-նշանակելու, ակցիաներ կազմակերպելու նպատակահարմարության համար ԱՄՆ դեսպանատան կարծիքը հարցնել: Բարի լինեն, իրենք էլ սեփական նախաձեռնությամբ «չդրսևորվեն»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1379

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

յուն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am