«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԱՄՆ-ը աշխարհի ամենահզոր երկիրն է, վերջ»

«ԱՄՆ-ը աշխարհի ամենահզոր երկիրն է, վերջ»
14.01.2016 | 12:10

ԱՄՆ-ի 44-րդ նախագահը Կոնգրեսում հանդես եկավ իր ամենամյա վերջին ուղերձով: ԱՄՆ-ի առաջնորդությունը աշխարհում, տնտեսության հեռանկարներ, կայուն զարգացում, «հույսի քաղաքականություն»՝ Բարաք Օբամայի ամենամյա ուղերձի չորս հիմնական թեմաներն էին: Կոնգրեսի երկու պալատների համար ելույթ ունենալով՝ ԱՄՆ-ի նախագահը խոսեց երկիրը համաշխարհային ոստիկանի վերածելուց խուսափելու անհրաժեշտության մասին՝ կարևորելով անվտանգությունն ու աշխարհում առաջատար դիրքերի պահպանումը: Ըստ Օբամայի՝ աշխարհում սպասում են, որ առաջնորդի դեր է խաղալու Վաշինգտոնը, ոչ թե Պեկինը կամ Մոսկվան: Աշխարհին և ԱՄՆ-ին սպառնացող վտանգներին անդրադառնալով՝ նա պատասխանեց հոռետեսների պնդումներին, որ ԱՄՆ-ի՝ աշխարհում ակտիվ գործողություններ իրականացնելուց հրաժարվելը հանգեցրել է միջազգային անկայունության և երկրի թուլացման: Բարաք Օբաման այդ խոսակցությունները որակեց անհիմն՝ հայտարարելով. «ԱՄՆ-ը աշխարհի ամենահզոր երկիրն է, վերջ: Մեր բանակի հատկացումներն ավելի շատ են, քան մեզ հաջորդող ութ երկրների ընդհանուր ծախսերը: Եվ երբ խոսքը որևէ լուրջ միջազգային խնդրի մասին է, աշխարհի ժողովուրդները չեն ակնկալում, որ առաջնորդողի դերը կխաղա Պեկինը կամ Մոսկվան, նրանք մեզ են դիմում»:
Ելույթում նախագահ Օբաման անդրադարձավ ահաբեկչության դեմ պայքարին, որը, ըստ նրա, պետք է տարվի միասնական ուժերով և համակարգված: «Մենք չենք կարող մեր վերահսկողության տակ վերցնել և վերականգնել ճգնաժամային իրավիճակում հայտնված յուրաքանչյուր երկիր: Առաջնորդությունը դա չէ: Դա ճահիճ տանող և թուլացնող ճանապարհ է: Բարեբախտաբար, գոյություն ունի ավելի խելացի մեթոդ՝ համբերատար և կազմակերպված մարտավարություն, ըստ որի՝ Ամերիկան անհրաժեշտության դեպքում կգործի ամերիկացիներին և իր դաշնակիցներին պաշտպանելու համար, սակայն գլոբալ հարցերում մենք մոբիլիզացնում ենք աշխարհը՝ համատեղ աշխատելու նպատակով», - հայտարարեց Բարաք Օբաման՝ խոսելով ճգնաժամային իրավիճակներում ԱՄՆ-ի դերակատարության մասին:

Դիտվել է՝ 841

Մեկնաբանություններ