«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Նախագահը ներկա է գտնվել Սուրբ ծննդյան ճրագալույցի պատարագին

Նախագահը ներկա է գտնվել Սուրբ ծննդյան ճրագալույցի պատարագին
06.01.2016 | 10:58

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագին: Պատարագիչը Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր: Հավարտ Ս. Պատարագի Սրբազան հայրը Ս. Ծննդյան և Հայտնության Ավետիսը փոխանցեց հավատավոր ժողովրդին` ողջունելով. «Քրիստոս Ծնաւ և Յայտնեցաւ: Օրհնեալ է Յայտնութինն Քրիստոսի»: Ճրագալույցի Ս. Պատարագից հետո ԱՀԹ առաջնորդարանում Տ. Նավասարդ Սրբազանի նախագահությամբ կատարվեց Տնօրհնեքի կարգ: Առաջնորդարանի հանդիսասրահում հավատացյալները առիթ ունեցան շնորհավորելու ՀՀ նախագահին ու թեմի առաջնորդական փոխանորդին: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հունվարի 6-ին նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծնունդն ու Հայտնությունը: Ս. Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ ըստ եկեղեցական կարգի օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո: Հունվարի 5-ի երեկոյան եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Ս. Պատարագ: Ճրագալույց բառը նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, վառել: Այդ օրը եկեղեցում վառված ճրագները մարդիկ տուն են տանում: Վառվող ճրագները խորհրդանշում են Բեթղեհեմի աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ: Հավատացյալները Քրիստոս Մանուկի Ս. Ծննդյան լույսն էլ եկեղեցուց տուն են տանում` հավատալով, որ աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը հասցնում են իրենց օջախներ:
Հունվարի 5-ի երեկոյից մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ: Օրհնեալ է յայտնութիւնն Քրիստոսի: Ձեզ և մեզ մեծ Աւետիս»: Հունվարի 6-ին, Ս. Պատարագ կմատուցվի բոլոր եկեղեցիներում: Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը կմատուցի Արարատյան Հայրապետակայն թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Ս. Պատարագի ավարտին կկատարվի Ջնօրհնեքի կարգ, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի` Հորդանան գետում Ս. Հովհաննես Մկրտչի ձեռքով մկրտվելը և աշխարհին հայտնվելը:

Դիտվել է՝ 942

Մեկնաբանություններ