«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Բացվեց Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի առաջին հատվածը

Բացվեց Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի առաջին հատվածը
30.12.2015 | 13:55

Նախագահ Սերժ Սարգսյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ներկա է գտնվել «Աստղիկ» բժշկական կենտրոնի բացման արարողությանը: Նա նորաբաց բժշկական կենտրոնում շրջայցի ժամանակ ծանոթացել է նոր մասնաշենքի հնարավորություններին, հին մասնաշենքի հիմնանորոգման ու արդիականացման աշխատանքներին, ներդրումներին, բուժհաստատության ծառայություններին: «Աստղիկ» բժշկական կենտրոնը 1965-ից գործող «Մալաթիա» հիվանդանոցի իրավահաջորդն է, որ արդիականացման արդյունքում հագեցվել է ժամանակակից սարքավորումներով: Բուժման, ախտորոշման և նորագույն ծառայությունների ներդրման, բարձրորակ կադրերով համալրման շնորհիվ կենտրոնում բժշկական օգնության և սպասարկման ծավալներն աճել են, ավելացել է աշխատողների թիվը:
ՀՀ նախագահն այնուհետև մեկնել է Արարատի մարզ, որտեղ ներկա է գտնվել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում ճանապարհի առաջին (տրանշ 1)՝ Երևան-Արտաշատ նորակառույց հատվածի բացմանը: Արարողության մասնակիցները նույն վայրում ուղիղ հեռարձակմամբ հետևել են նաև ճանապարհային միջանցքի Երևան-Աշտարակ հատվածի զուգահեռ բացման արարողությանը: «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ենթակառուցվածքային խոշոր ներդրումային ծրագիրը նպատակ ունի միջազգային բարձր չափանիշներին բավարարող 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհով հանրապետության հարավային և հյուսիսային սահմանները կապել միմյանց՝ կրճատելով ճանապարհի երկարությունը 85 կմ-ով: Այդ տարածությունն անցնելը տրանսպորտային միջոցների համար 9-9,5 ժամից կնվազի մինչև 4,5 ժամ, կբարձրանա երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը՝ ապահովելով արևելքից արևմուտք տրանսպորտային շարժի և բեռնափոխադրումների տարանցիկ ճանապարհ դառնալու նպատակի իրագործումը, զարգացման լուրջ հնարավորություններ ընձեռելով Հայաստանի հարավից հյուսիս ընկած բնակավայրերին: Ռազմավարական նշանակության կարևոր ճանապարհի՝ երկկողմանի երթևեկությամբ առաջին հատվածի բացումից հետո, ծրագրի պատասխանատուները նախագահին զեկուցել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման ծրագրի ընթացքի մասին:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1344

Մեկնաբանություններ