ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԵԽԽՎ երեք պատվիրակները ծանոթ չեն եղել ՀՀ ընտրական օրենսգրքին

ԵԽԽՎ երեք պատվիրակները ծանոթ չեն եղել ՀՀ ընտրական օրենսգրքին
09.12.2015 | 22:54

ԵԽԽՎ-ն Սահմանադրության հանրաքվեի ժամանակ Հայաստանում դիտորդական առաքելություն չի ունեցել՝ ասել է ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը՝ նշելով, որ Հայաստանում են գտնվել ԵԽԽՎ երեք պատվիրակներ, որ մասնավոր գնահատական են հնչեցրել: Նրանց գնահատականը, թե հանրաքվեն անցել է բազմաթիվ խախտումներով ու պայմանավորված է քաղաքական շահերով, իրականության հետ աղերսներ չունի: Ըստ Հերմինե Նաղդալյանի՝ ԵԽԽՎ-ից եղել է երեքհոգանոց խումբ, բաղկացած երկու շվեյցարացի, մեկ անգլիացի պատգամավորներից, որ կարճատև ներկայություն են ունեցել ՀՀ-ում և ծանոթ չեն եղել ՀՀ ընտրական օրենսգրքին, հանրաքվեի մասին օրենքին: «Երբ իրականացնում են երկարատև դիտորդական առաքելություն, դիտորդները գալիս են մինչև ընտրությունները, ուսումնասիրում են դաշտը, իսկ տվյալ դեպքում նրանք հնարավորություն չեն ունեցել ուսումնասիրելու Ընտրական օրենսգիրքը, Հանրաքվեի մասին օրենքը, ուստի կարծիքները, որ իրենք կարող էին ունենալ, տեսնել, աղերսներ չունեն մեր օրենսդրության հետ»,- հավաստիացրեց Հերմինե Նաղդալյանը:
ԱԺ փոխնախագահն ասաց, թե պատվիրակների հետ կա երկխոսություն՝ գնահատականը վերանայելու ուղղությամբ: «ԵԽԽՎ-ի հետ բանակցություններ չենք վարում, պարզապես, տեղեկացնում ենք մեր օրենսդրությունը: Իրենց պատկերացումները պետք է համապատասխանեցվեն իրականության հետ, որոնք ամրագրված են մեր օրենքում: Դրա համար տալիս ենք տեղեկատվություն՝ մեր օրենսդրական դաշտի մասին, որը չեն իմացել՝ կարճատև ներկայություն ունենալու պատճառով: Բացի դրանից, տեղեկացնում ենք բողոքարկման մասին, թե ինչպիսի փաստացի նյութեր կան, ինչ ընթացք են ստանում: Արդյունքում իրենք կկազմեն տեղեկատվություն ու կներկայացնեն ԵԽԽՎ բյուրոյին»,- շեշտեց ԱԺ փոխնախագահը:

Դիտվել է՝ 749

Մեկնաբանություններ