ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԿԸՀ–ն ամփոփեց հանրաքվեի արդյունքները. «այո»՝ 825,851, «ոչ»՝ 421,600

ԿԸՀ–ն ամփոփեց հանրաքվեի արդյունքները. «այո»՝ 825,851, «ոչ»՝ 421,600
07.12.2015 | 12:22

ՀՀ ԿԸՀ արտահերթ նիստում ամփոփվեցին 2015թ. դեկտեմբերի 6-ի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքները: ԿԸՀ անդամները ստորագրեցին Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքների արձանագրությունը: Ըստ արձանագրություն՝ Հանրաքվեի մասնակիցների հիմնական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 2 միլիոն 547 հազար 918 է:
Քվեարկության օրը հանրաքվեի տեղամասերում կազմված լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 67: Ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 16 հազար 798: Հաշվառում չունեցողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 281:
Ոստիկանության ծառայողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 176: Ստացիոնար բուժհաստատություններում կազմված լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 1542:
Ձերբակալված անձանց պահելու վայրերում կազմված լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 0: Էլեկտրոնային եղանակով քվեարկությանը մասնակցու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 265:
Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը՝ 2 միլին 567 հազար 047: Քվեարկության մասնակից թիվը՝ 1 միլիոն 303 հազար 466, այդ թվում՝ նույնականցված քարտերով քվեարկության մասնակիցների թիվը՝ 189 հազար 230: Տեղամասային հանձնաժողովների հատկացված քվեաթերթիկների թիվը՝ 2 միլիոն 640 հազար: Տեղամասային հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը՝ 1 միլիոն 330 հազար 954: Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 53 հազար 332:
«Այո» քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թիվը՝ 825, 851: «Ոչ» քվեարկած քվեաթերթիկների թիվը՝ 421,600: Քվեատուփում սահմանված նմուշի քվեարկության ծրարների ընդհանուր թիվը՝ 1 միլիոն 300 հազար 635: Անճշտություների գումարային չափը՝ 824:

Դիտվել է՝ 1407

Մեկնաբանություններ