ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Փարիզը կայացավ

Փարիզը կայացավ
30.11.2015 | 13:45

ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմ պետությունների 21-րդ համաժողովի անցկացումը Փարիզում՝ ահաբեկչություններից հետո ինչ-որ պահի հարցականի տակ էր, բայց թե Ֆրանսիայի նախագահը, թե պետությունների ղեկավարները համատեղ չբարձրաձանված որոշում կայացրին, որ դեռ մի քանի տարի առաջ որոշված ֆորումի վայրը փոխելը նշանակում է ահաբեկիչներից վախը ընդունել և այսօր Փարիզում ֆորումը սկսեց աշխատանքները: Նախաձեռնվել են աննախադեպ միջոցառումներ անվտանգության համար: Ֆորումը Ֆոնտենբլոյից տեղափոխվել է Փարիզ, Ֆոնտենբլոն դատարկվել է ամբողջությամբ, փարիզեցիներին խստորեն հորդորել են հրաժարվել սեփական ավտոմեքենաներից և հնարավորինս տնից դուրս չգալ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն մեկնել է Փարիզ, որ հավաքվել են 150 պետությունների և կառավարությունների ղեկավարներ:

Գիշերը Փարիզ էր հասել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Նա և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն դատարկ փողոցներով անցնելով՝ հարգանքի տուրք մատուցեցին նոյեմբերի 13-ի ահաբեկչությունների զոհերի հիշատակին «Բատակլան» համերգասրահի մոտ ծաղիկներ դնելով ահաբեկչության զոհերի հիշատակին: Բնականաբար ֆորումն աշխատանքները սկսեց մեկ րոպե լռությամբ՝ հարգելով ահաբեկչության զոհերի հիշատակը: Նույնքան բնականաաբար՝ բացի կլիմայից, օրակարգ է մտնելու ահաբեկչության հարցը, որ կլինի բոլոր երկկողմ հանդիպումներում: Փարիզում են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՉԺՀ նախագահ Սի Ձինպինը: Այսօր նրանք ելույթ են ունենալու ֆորումում, նախ՝ Բարաք Օբաման, հետո՝ Սի Ձինպինը և Վլադիմիր Պուտինը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Կլիման՝ կլիմա, բայց ֆորումի ինտրիգները վերաբերում են ավելի շատ միջպետական խնդիրներին: Մինչև այս պահը հայտնի չէ՝ կհանդիպե՞ն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ քննարկելու Սիրիայի հարցը Նույնքան անհայտ է՝ կհանդիպե՞ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ միջպետական հարաբերություններում լարվածությունը թուլացնելու համար: Թուրքիայի նախագահի մի քանի առաջարկները Կրեմլը թողել է անորոշության մեջ՝ ոչ «այո», ոչ էլ «ոչ» պատասխանելով: Էրդողանն այդպես էլ ակնկալված ներողությունը չխնդրեց ռուսական անզեն կործանիչը խփելու համար, առավելագույնը, որ նա կարողացավ, ասելն էր, որ «տխուր է»: Բացի հնարավոր այս հանդիպումներից կա նաև տարածաշրջանային կարևորության մեկ այլ հանդիպում՝ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի, որի լինել-չլինելը նույնքան հարցականի տակ է: Հատկապես՝ նկատի ունենալով աշխարհաքաղաքական զարգացումները, որոնք չեն կարող չանդրադառնալ տարածաշրջանի, հետևաբար՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման վրա: Նախօրեին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարում էր, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոր առաջարկներ է ներկայացրել ԼՂ հարցով, ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը՝ հերքում էր, իսկ Լավրովն այդպես էլ չասաց՝ ներկայացրե՞լ է առաջարկ, թե՞ չի ներկայացրել: Ակներևաբար՝ հաստատելու դեպքում պիտի բացատրեր բովանդակությունը հերքելու դեպքում՝ բացատրեր, թե ի՞նչ լուրեր են շրջանառվում:

Դիտվել է՝ 1293

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ