ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

G 20-ը Անթալիայում

G 20-ը Անթալիայում
16.11.2015 | 10:59

Անթալիայում G 20-ի շրջանակներում կիրակի օրը կայացել է ԲՌՀՉՀ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը: ՌԴ նախագահը հայտարարել է, որ ԲՌՀՉՀ-ն էական ներդրում ունի համաշխարհային առևտրի, արդյունաբերության և տեխնոլոգիական կոոպերացիայի մեջ: Նա ընդգծել է, որ G 20-ի օրակարգը համապատասխանում է ԲՌՀՉՀ-ի գերակայություններին՝ ԲՌՀՉՀ-ի երկրները և G 20-ը մեծ ուշադրություն են դարձնում ահաբեկչության դեմ պայքարի հարցերին: G 20-ը նա համարել է լավ հնարավորություն համադրելու տեսակետները առանցքային հարցերում, գնահատելու պայմանավորվածությունների կատարման ընթացքը և նոր ուղենիշներ սահմանելու: ՌԴ նախագահի կարծիքով՝ օրակարգային է մնում համաշխարհային բաց տնտեսություն ստեղծելու խնդիրը, առևտրի, տրանսպորտի, տեխնոլոգիական փոխանակումների դիվերսիֆիկացիան, գլոբալ տարադրամաֆինանսական համակարգի բարենորոգումը: Այդ խնդիրների լուծմանն էր ուղղված, նրա կարծիքով, ԲՌՀՉՀ-ի ՈՒֆայում ընդունված մինչև 2020-ը Տնտեսական գործընկերության ռազմավարությունը, որի իրականացումը կամրապնդի կառույցի երկրների փոխգործակցությունը, թույլ կտա օգտագործել բոլոր ռեսուրսները: Նա կարևորել է Զարգացման բանկի գործունեությունը՝ 200 միլիարդ դոլար կապիտալով, որը ինքնուրույն ռազմավարական ծրագրեր իրականացնելու հնարավորություն է ԲՌՀՉՀ երկրների համար: ՌԴ նախագահը անդրադարձել է նաև G 20-ի օրակարգին, որը ներառում է ահաբեկչության դեմ պայքարը և փախստականների խնդրի լուծումը: «Մենք լավ հասկանում ենք, որ ահաբեկչական սպառնալիքը վերացնել և օգնել միլիոնավոր մարդկանց, որ կորցրել են իրենց տունը, հնարավոր է միայն համաշխարհային հանրության ուժերը միավորելով: Մենք բոլորս տեսանք փարիզյան սարսափը: Մենք ցավակցում ենք բոլոր տուժածներին և միշտ հանդես ենք գալիս ուժերը համատեղելու կոչով՝ ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարելու համար: Պետք է գործել ՄԱԿ-ի կանոնադրության համապատասխան, հիմք ընդունելով միջազգային նորմերը և հարգելով յուրաքանչյուր պետության սուվերեն իրավունքն ու շահերը»,-ասել է Վլադիմիր Պուտինը: Նա հիշեցրել է, որ եկող տարի ԲՌՀՉՀ-ում նախագահելու է Հնդկաստանը, իսկ G 20-ում՝ Չինաստանը, և հնդիկ ու չինացի գործընկերներին հաջողություն է մաղթել ու ամենագործուն աջակցություն խոստացել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. G 20-ի շրջանակներում Անթալիայում 20-րոպեանոց ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել ՌԴ նախագահն ու ԱՄՆ-ի նախագահը, հանդիպմանը ներկա են եղել միայն թարգմանիչները: ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովն ասել է, որ երկու նախագահները քննարկել են իրավիճակը Սիրիայում, ապա՝ ՈՒկրաինայում՝ ավելի մեծ ուշադրություն է դարձվել Սիրիայի խնդրին: Հարցին՝ հնարավոր դարձե՞լ է Սիրիայի հարցում ավելի մերձ դարձնել տեսակետները, Յուրի ՈՒշակովը պատասխանել է, որ երկու պետությունների ռազմավարական նպատակները ԻՊ-ի և ահաբեկչության դեմ պայքարում շատ մոտ են, բայց մարտավարական տարբերությունները մնում են առաջվա նման:
Reuters-ը ևս հաղորդել է, որ Վլադիմիր Պուտինը և Բարաք Օբաման քննարկել են Սիրիայի կոնֆլիկտի հանգուցալուծումը: Նրանք նշել են Վիեննայի բանակցություններում նշանակալից առաջընթացը և միակարծիք են եղել, որ Փարիզի ահաբեկչությունները անհրաժեշտ են դարձնում Սիրիայում հրադադարի հաստատումը: Բարաք Օբաման ցավակցել է Վլադիմիր Պուտինին A321 ինքնաթիռի կործանման կապակցությամբ: G 20 սամմիթը սկսվել է Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով:

Դիտվել է՝ 1087

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ