ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ավտովթարի հետևանքով զոհվածների աճյունները Երևան կտեղափոխվեն վաղը

Ավտովթարի հետևանքով զոհվածների աճյունները Երևան կտեղափոխվեն վաղը
04.11.2015 | 21:44

Ռուսաստանի Տուլայի մերձակայքում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածների աճյունները վաղը հատուկ չվերթով կտեղափոխվեն Երևան: Ինքնաթիռով Երևան կտեղափոխվեն նաև այն վիրավորները, որոնց առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ թույլ է տալիս մեկնել: Մյուս վիրավորների, այդ թվում՝ վերակենդանացման բաժանմունքներում գտնվողների բուժումը Տուլայի բժշկական հաստատություններում կշարունակվի այնքան, մինչև նրանց առողջական վիճակը ևս թույլ կտա տեղափոխվել Հայաստան: Հայաստանի վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի նախագահ, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը առավոտյան մասնակցել են Տուլայի նահանգապետ Վլադիմիր Գրուզդևի կազմակերպած խորհրդակցությանը, որի ընթացքում տրվել են հանձնարարականներ՝ հետագա աշխատանքները կազմակերպելու համար:
Վթարից անմիջապես հետո Ռուսաստանի առողջապահության նախարարության մասնագետները կազմակերպել են վիրավորների պատշաճ բուժօգնությունը, ապահովվել է անհրաժեշտ դեղորայքը: Խորհրդակցությունից հետո Բեգլարյանն ու Մուրադյանն այցելել են հիվանդանոցներ, հանդիպել վթարից տուժածներին, տեղում ծանոթացել իրավիճակին: Գագիկ Բեգլարյանը իրավիճակի մասին պարբերաբար զեկուցում է Հայաստանի նախագահին և վարչապետին: Նա երեկ վաղ առավոտից կապի մեջ էր Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ, իսկ երեկոյան մեկնել է Տուլա՝ տեղում համակարգելու աշխատանքները։

Տեսանյութ

Տուլայի վթարից զոհվածների մարմինները Հայաստան կբերվեն («Ազատություն» ռադիոկայան)
Դիտվել է՝ 655

Մեկնաբանություններ