ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նախագահ Սարգսյանն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին

Նախագահ Սարգսյանն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին
27.10.2015 | 11:20

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ջեյմս ՈՒոռլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Նրանք քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին և հետագա քայլերին վերաբերող հարցեր: ՀՀ նախագահը կոչ է արել հետևողական լինել Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների հետաքննության և դատապարտման գործում, որ չափազանց կարևոր է հրադադարի ռեժիմի պահպանման, խախտումների բացառման տեսանկյունից: Համանախագահները մեկնել են Ստեփանակերտ՝ հանդիպելու ԼՂՀ ղեկավարության հետ: Ղարաբաղի արտգործնախարարության փոխանցմամբ՝ համանախագահները մասնակցելու են Մարտակերտ - Թարթառ ճանապարհահատվածում ԵԱՀԿ առաքելության կողմից իրականացվելիք Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկմանը: Դիտարկման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն անցնելու են ադրբեջանական տարածք՝ Ղարաբաղի կողմից: Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել դիտարկման մասնակիցների անվտանգությունը:

Դիտվել է՝ 617

Մեկնաբանություններ