ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

ՀՀԿ Արարատի տարածքային ԵԿ հավաքը Ծաղկաձորում

ՀՀԿ Արարատի տարածքային ԵԿ հավաքը Ծաղկաձորում
25.10.2015 | 18:53

Հոկտեմբերի 23-25-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ Հայաստանի հանրապետական կուսակցության Արարատի տարածքային երիտասարդական կազմակերպության հավաքը, որին մասնակցում էին շուրջ 100 երիտասարդներ:

Հավաքը մեկնարկեց ՀՀԿ ԵԿ ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի հետ հանդիպումով: Հանդիպման ընթացքում ՀՀԿ ԵԿ ղեկավարը երիտասարդների հետ խոսեց կուսակցության գործունեության, նպատակների, կուսակցական լինելու կոչման մասին:
«Մեր նպատակները հեռանկարային են, և մինչ այժմ մեր առջև դրված բոլոր նպատակներն իրականացվել են: Դա եղել է համակարգված և հետևողական աշխատանքների արդյունքում:
Մեզ մոտ պարբերաբար տեղի է ունենում սերնդափոխություն: Մենք կարևորում ենք երիտասարդության դերը մեր կուսակցությունում և ձեզնից ակնկալում ենք նվիրվածություն ու ազնվություն»,-նշեց ՀՀԿ ԵԿ ղեկավար Կարեն Ավագյանը:

Հաջորդիվ երիտասարդները հանդիպում ունեցան ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանի, Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանի և ՀՀԿ Արարատի շրջանային խորհրդի նախագահ Գագիկ Բենիամինյանի հետ:
Եռօրյա հավաքի ընթացքում դասընթաց-քննարկումներ անցկացվեցին «Սահմանադրական բարեփոխումների նախագիծը» և «Երիտասարդների մասնակցության կարևորությունը ընտրություններում» թեմաներով: Դրանց հաջորդեցին մշակութային տարատեսակ ծրագրեր երիտասարդների մասնակցությամբ:

Ինչպես նշեց ՀՀԿ Արարատի տարածքային ԵԿ ղեկավար Կարեն Բենիամինյանը, նման հավաքները խթանում են երիտասարդների փորձի փոխանակմանը, ակտիվության մակարդակի բարձրացմանը, տալիս են նոր ծանոթություններ, նոր գիտելիքներ և համախմբում համագործակցության նոր գաղափարների շուրջ:

Դիտվել է՝ 705

Մեկնաբանություններ