«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հայաստանում 4428 գրանցված թմրամոլ կա, որից 32-ը` կին

Հայաստանում 4428 գրանցված թմրամոլ կա, որից 32-ը` կին
04.04.2013 | 16:49

Հայաստանում թմրամոլների թիվը 30 տոկոսով աճել է: Այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց Նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս ՍԵՄԵՋՅԱՆԸ: «Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, թմրամոլ դառնում են սոցիալական, իրավական, հոգեբանական խնդիրների պատճառով:Թմրամոլ են դառնում հիմնականում նրանք, ովքեր չեն տեսնում կյանքի իմաստ և սկսում են ինքնակործանումը»,- ասաց նա: Գլխավոր նարկոլոգի խոսքով, Հայաստանի ոստիկանությունը գրեթե միակն է աշխարհում, որը չի հովանավորում թմրաբիզնեսը. «Եվ Ռուսաստանի ոստիկանությունն է հովանավորում, և Վրաստանինը, և Ադրբեջանինը»:

Այսօր, Հայաստանում 4428 գրանցված թմրամոլ կա, որից 32-ը` կին: «Այն աճելու միտում ունի:Վերջին չորս տարում մեր երկրում թմրամոլների թիվը մեծացել է: Անցած տարվա համեմատ թմրամոլների թիվը աճել է 30 տոկոսով, իսկ նախանցած տարվա համեմատ, անգամ կարելի է ասել` 100 տոկոսով»,- հավաստեց նա:
Թեև նարկոլոգիական կլինիկան ոստիկանության տվյալներին չի տիրապետում, բայց այդ մարդկանց թվի և դիմելության ավելացումով ամեն ինչ «տեսանելի է» : Իրավապահ մարմինների կողմից նշանակված փորձաքննությունների թիվն նույնպես ավելացել է:
Հարցին`միգրացիան նպաստո?ւմ է թմրամոլության աճին, Պ. Սեմերջյանը պատասխանեց, որ միգրացիան ընդհանրապես նպաստում է հանցավորության աճին: Վերջինիս տեղեկացմամբ, մի քանի խոշոր խումբ կա աշխարհում, որը տարածում է թմրամիջոցներ: Ամենամեծ խումբը ռուսականն է, որը բաղկացած է 110 խմբավորումներից, որից երեքը հայկական են: Բանախոսի փոխանցմամբ, դրսից մեր երկիր գալիս է այնքան թմրամիջոց,որքան որ պահանջարկ կա:
Ասուլի մյուս հյուրի`հոգեբան Սամվել ԽՈՒԴՈՅԱՆԻ համոզմամբ,թմրամոլությունն այն հիվանդություններից է, որի բուժման արդյունքները միշտ կասկածելի են: Իսկ մարդիկ հիմնականում հոգեբանի ծառայությանն են դիմում խաղամոլության կախվածությունից ազատվելու ակնկալիքով, մինչդեռ հազվադեպ է դա նրանց հաջողվում:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2480

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ