«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունների մեջ հստակություն չեմ տեսնում»

«Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունների մեջ հստակություն չեմ տեսնում»
02.03.2013 | 19:21

Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը, ով մասնակցում էր Մարտի 1-ի զոհերի հիշատակը ոգեկոչող արարողություններին, irates.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք չեն միանա նորաստեղծ ՀԱԿ կուսակցությանը:
-Ես չեմ ուզում գնահատականներ հնչեցնել ՀԱԿ-ի՝ կուսակցության վերածվելու վերաբերյալ: Մենք այժմ զբաղված ենք մեր կուսակցության խնդիրներով: Ժամանակին ՀԱԿ-ը դաշինք էր, մենք էլ, որպես առանձին կուսակցություն, անդամակցել ենք այդ դաշինքին, եղել ենք ժողովրդի կողքին, որն այսօր էլ պայքարում է արդարության համար:
-Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքներ է անում, խոսում ժողովրդի անունից: Պատրաստվու՞մ եք սատարել նրան:
-Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանն է ստացել ժողովրդի քվեն, պետք է պայքարենք նրա կողքին: Բայց գլխավոր խնդիրն այն է, թե ինչ քայլեր կանի հետագայում Րաֆֆի Հովհաննիսյանը:
-Դուք հստակություն տեսնու՞մ եք Րաֆֆի Հովհաննիսյանի գործողություններում:
-Ցավոք, առայժմ՝ ոչ:
-«Ժառանգությունը» պահանջում է խորհրդարանի արտահերթ ընտրություններ: Դա կարո՞ղ է լուծում տալ խնդրին և պարպել հասարակության մեջ կուտակված բողոքի տրամադրությունները:
-Դա տարբերակ է, բայց գլխավոր խնդիրը՝ կեղծված ընտրություններ, շարունակում է մնալ: Չեմ կարծում, թե դա լավագույն լուծումն է: Եվ հետո՝ ես այսօր հասարակության մեջ չեմ տեսնում այն լարվածությունը, դժգոհությունը, որ կար հինգ տարի առաջ: Այսօր չկա այն համախմբումը, ինչ հինգ տարի առաջ: Ճիշտ է, պաշտոնական տվյալներով Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի շատ ձայն է ստացել, քան՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց այսօր չկա այն համախմբումը, որ կար հինգ տարի առաջ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2126

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ