«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՀՀ նախագահի նախկին թեկնածուներից մեկն աղանդավորական է»

«ՀՀ նախագահի նախկին թեկնածուներից մեկն աղանդավորական է»
28.02.2013 | 16:23

«ՀՀ նախագահի թեկնածուներից մեկն աղանդավորական կառույցի ներկայացուցիչ է»,- «Հենարան» ակումբում այսպիսի հայտարարություն արեց Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոնի նախագահ Ալեքսանդր ԱՄԱՐՅԱՆԸ: Թե ո՞վ է այդ քողարկված աղանդավոր թեկնածուն, Ամարյանը չբարձրաձայնեց, ասելով, որ այդ մասին կխոսի միայն Հայաստանում հետընտրական զարգացումների ավարտից հետո:

«Մենք ուզում էինք նրա անունը հրապարակել մինչև ընտրությունները, բայց վախեցանք հակաքարոզչություն անել: Միայն կասեմ` նրա անունը ուղիղ կապ ունի հանրահավաքների հետ»,-շեշտեց բանախոսը, հիշեցնելով, որ ընդհանրապես բոլոր երկրներում գունավոր հեղափոխություն իրականացնողները աղանդավորական շարժումներում ընդգրկված քաղաքական գործիչներն են: Նա նաև նշեց, որ այդ թեկնածուն աղանդավորական կազմակերպություններից մեկի ղեկավարի երեխայի կնքահայրն է:
Ամարյանն անդրադարձավ նաև 2008-ի ընտրություններին, նշելով, որ այդ ժամանակ էլ Ազատության հրապարակում բազմաթիվ աղանդավորներ կային :
Բանախոսի տվյալներով, Հայաստանի 210-220 հազար քաղաքացիներ քայքայիչ աղանդների հետևորդներ են, և տարեցտարի նրանց թիվն աճում է: Ավետարանչական եկեղեցին նույնպես վարում է աղանդավորական գործունեություն, քանզի ինչ-որ ՀԿ-ի կցորդ է:
Հայաստան մուտք գործած նոր աղանդը, որ կոչվում է «Աստծո հարսնացուներ», Ամարյանի փոխանցմամբ, գործում է արդեն մեկուկես տարի. «Այն, ինչ կատարվում է Հայաստանում, ուղղակի սարսափելի է: Այդ աղանդի ներսում գործում են ազատ սեռական հարաբերություններ, ծավալում են կառավարությանը դեմ գործունեություն: Այն, ինչպես նաև շատ այլ աղանդավորական կազմակերպություններ, համարվում են խարիզմատիկ եկեղեցու ճյուղը, իսկ կենտրոնը գործում է Ուկրաինայում : Հիշեք, ինչ արեցին Ուկրաինայում «Աստծո դեսպանատուն» կառույցի ներկայացուցիչները, հիսուն հազար մարդ դուրս հանեցին»։
Ըստ Ամարյանի` եթե ուզում ես դառնալ միլիոնատեր, ստեղծիր քո եկեղեցին: Թե ինչպե՞ս, Ամարյանը պարզաբանեց. «Գրանցում ես ՀՀ պետռեգիստրում քո եկեղեցին, հետո աղմուկ ես բարձրացնում, որ քեզ այստեղ ճնշում են, և Ամերիկայից սկսկում են քեզ ֆինանսավորել ու հովանավորել»:
Հարց է առաջանում` որտեղի՞ց այդ մասին գիտի պարոն Ամարյանը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2365

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ