ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի ելույթը

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի ելույթը
11.09.2012 | 20:38

Հարգելի հայրենակիցներ
Շնորհիվ մեր աշխարհասփյուռ հայերի համախմբվածության, այսօր ողջ աշխարհն խոսում է սաֆարովյան ամոթալի գործարքի մասին: Գործարք, որը ստիպեց քաղաքակիրթ աշխարհին ևս մեկ անգամ մտածել իր գուցե և շինծու համամարդկային արժեքների մասին: Եվ մինչ սփյուռքը միահամուռ ուժերով լսելի էր դարձնում մեր ձայնը, ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ որոշ քաղաքական ուժեր այս բարձր ամբիոնը դարձրեցին հարթակ՝ անհիմն և անտեղի վատաբանելու մեր ազգային արժեք հանդիսացող անկոտրում հայոց բանակը: Ինչ-ինչ պատճառներով դժգոհություն արտահայտեցին կառավարության վարած աշխատանքների նկատմամբ, ինքնահաստատման նկատառումներից ելնելով խոսեցին երկրի տնտեսության վատ վիճակի մասին:
Մինչդեռ վերջերս հրապարակվեց «Ազգային Մրցունակության» զեկույցը, ըստ որի Հայաստանը շուրջ 10 կետով բարելավել է իր դիրքը` զբաղեցնելով 82-երրոդ հորիզոնականը: Բնական է, սակայն, որ այդ դիրքը մեզ չի կարող բավարարել: Հետաքրքիր է, որ մեր սանդղակի բարելավումը կապված է այն առաջնահերթությունների հետ, որն իր առջև դրել է կառավարությունը: Զեկույցի հեղինակները նշում են, թե իբրև դրական կոմպոնենտ հաշվի է առնվել բիզնես սկսելու համար անհրաժեշտ գործընթացների քանակի սակավությունը, պետական քաղաքականության մշակման թափանցիկությունը: Այո, այսօր Հայաստանում անցել են ժամանակները, երբ իրավաբանական անձ գրանցելու համար անհրաժեշտ էր լինում շաբաթներ, երբեմն էլ ամիսներ: Կառավարության այս քայլերն իրականում խթանել են բիզնեսի մեկնարկային հնարավորությունները, ինչի հետ էլ կապվում է այն տնտեսական աճը, որին մենք ականատես ենք լինում վերջին տարիներին` ի հեճուկս կառավարությանը քննադատողների: Հավելեմ, որ զեկույցում նշված բացասական մասը` վարչարարությունը, դատական համակարգի անկախության ցածր մակարդակը և պետության կողմից նորարարության խթանման թույլ լինելը, ինչը պետք է լինի կառավարության ու իշխանությունների ուշադրության կենտրոնում: Ի դեպ, սա միակ զեկույցը չէ, որ Հայաաստանը բարելավում է իր դիրքերը:
Հարգելի գործընկերներ, եթե կա հարց կամ խնդիր, այն պետք է քննարկել, այլ ոչ թե այս կամ այն ինքնակոչ բանախոսների միջոցով հերթական անգամ ոչ պատեհ առիթով և ոչ պատեհ ժամանակ փորձել ապատեղեկատվություն տարածել ժողովրդի մեջ:
Սթափվեք, ընկերներ:

Դիտվել է՝ 2726

Մեկնաբանություններ