ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Արցախը նախագահ էր ընտրում

Արցախը  նախագահ էր ընտրում
20.07.2012 | 04:17

Աշխարհում երեկ շատերի ուշադրությունն էր ուղղված դեպ Արցախ: Ղարաբաղը հերթական անգամ նախագահ էր ընտրում: Տարածաշրջանում օր օրի փոփոխվող ստատուս քվոն էլ ավելի էր մեծացրել միջազգային ուշադրությունը դեպ այդ ընտրություններ` համապատասխանաբար մեծացնելով հայկական պատասխանատվությունն այդ ամենի նկատմամբ: Այս ընտրություններին, ի տարբերություն նախորդի, մասնակցում էին կրկնակի թվով միջազգային դիտորդներ` Եվրապառլամենտից, ՌԴ Պետդումայից, ՈՒրուգվայից, Կանադայից, ինչպես նաև չճանաչված երկրներից: Հայաստանից դիտորդական առաքելության մեկնած խմբերից մեկին «բերման» ենթարկեցինք օրվա վերջում, Ազոխ գյուղից դեպ Տող տանող ճամփին, երբ քվեարկությանը մնացել էր ընդամենը երկու ժամ:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ծնունդով ղարաբաղցի Արտակ Զաքարյանը հպարտությամբ էր խոսում այն ամենի մասին, ինչ այդ օրը տեսել էր իր փոքրիկ հայրենիքում: Նա տեղեկացրեց, որ ընտրություններն անցնում են քաղաքացիական բարձր ակտիվությամբ ու գիտակցությամբ, և որ այդ ժամին ավելի քան յոթանասուն տոկոս մասնակցություն կար, և էականն ամենևին էլ թեկնածուներից որևէ մեկի նախընտրությունը չէր, այլ արցախցու վերաբերմունքն իր անկախ հայրենիքի նկատմամբ:
Ինչ վերաբերում էր ընտրական բուն գործընթացին, Արտակ Զաքարյանը տեղեկացրեց, որ որևէ խախտման դեպք չեն գրանցել ո՛չ իրենք, ո՛չ այն տեղամասային հանձնաժողովները, ուր իրենք եղել են (իսկ եղել էին արդեն մեկ տասնյակ տեղամասերում և դեռ մի հինգում էլ կլինեին), խոսել են բոլոր երեք թեկնածուների վստահված անձանց հետ. նրանք նույնպես խախտումներ չեն արձանագրել:
Հո սովետական օրերում չե՞նք ապրում, որ որևէ խախտում չեք գրանցել. դիտորդները նո՞ւյնպես չեն գրանցել` հակադարձեցինք մենք: «Առ այս պահը դիտորդները նույնպես նման դեպքեր չեն արձանագրել։ Դիտորդներն Արցախում, ի դեպ, հետաքրքրված են ամեն ինչով` սկսած քաղաքացիական իրավունքի, սոցիալական, անվտանգության խնդիրներից, վերջացրած ժողովրդավարական հաստատությունների վիճակով, և նրանց ընդհանուր տպավորությունը բավականին դրական է»:
Ի դեպ, Արտակ Զաքարյանից հետաքրքրվեցինք` հո չե՞ն «ճնշում» Վիտալի Բալասանյանի կողմնակիցներին. վերջինս բավականին ընդդիմադիր դիրքերից հանդես եկավ ընտրական ողջ գործընթացում: «Իհարկե` ոչ։ Ընտրական պրոցեսն անցնում է սպասվածից ազատ, ինչը հաստատում էին նաև մեզ հետ զրուցող Վ. Բալասանյանի վստահված անձինք: Կարծում եմ` այս ընտրական պրոցեսները շատ լավ հնարավորություն էին, թեկուզ առայժմ չճանաչված` անկախ երկիր Ղարաբաղի համար, որպեսզի միջազգային հանրությունը տեսնի, որ տեղի են ունենում բացառապես ժողովրդավարական գործընթացներ, և Ղարաբաղում իշխանությունները ձևավորվում են քաղաքացիական կանոններին համապատասխան: Այս ընտրությունները հնարավորություն էին տալիս ասելու նրանց, ովքեր հետաքրքրված են Ղարաբաղով, որ արդեն իսկ փաստացի կայացած պետության հետ գործ ունեն, որն ունի ձևավորված քաղաքացիական հասարակություն` պետական ինստիտուտներով հանդերձ»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4008

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ