Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ԼՂՀ նախագահի թեկնածուները

ԼՂՀ նախագահի թեկնածուները
09.07.2012 | 11:51

Լեռնային Ղարաբաղում հանրապետության նախագահի չորս թեկնածուներից երեքը` Վիտալի Բալասանյանը, Բակո Սահակյանը, Արկադի Սողոմոնյանը, նախընտրական ակտիվ քարոզչություն են ծավալել` հանդիպում են ընտրողների հետ և բուն Ստեփանակերտում, և շրջաններում: Չորրորդ թեկնածուն` չաշխատող թոշակառու Վալերի Խաչատրյանը նախընտրական քարոզչության համար օգտագործում է միայն հասարակական հեռուստատեսությամբ ու ռադիոյով հատկացված եթերային ժամանակը:

Լեռնային Ղարաբաղի գործող նախագահ Բակո Սահակյանը մասնակցում է ընտրություններին «Շարունակենք հանուն Արցախի սկսված գործը» կարգախոսով: Ընտրողների հետ հանդիպումներում Սահակյանը հատուկ ընդգծում է այն հիմնական սկզբունքներն ու արժեքները, որոնցով երկիրը ղեկավարվում է իր հռչակման օրից` ազատություն, անկախություն, արդար ժողովրդավարական պետություն, երկրի տարածքային ամբողջականություն և ժողովրդի անվտանգություն:
Ներկայացնելով իր նախընտրական ծրագիրը` Սահակյանը ամփոփում է իր նախագահության հինգ տարիներին կատարված աշխատանքների արդյունքները, և նշում է, որ «օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով 2007-ի նախընտրական ծրագրի ոչ բոլոր դրույթներն են կենսագործվել, բայց գերակա ոլորտներում առաջընթացն ակնհայտ է»:
«Անցած հինգ տարիներին աճել են արդյունաբերական զարգացման տեմպերը. բարելավվել է ժողովրդագրական իրավիճակը, բարձրացել է բնակչության կենսամակարդակը, թոշակների ու նպաստների մակարդակը, տարեցտարի ավելանում են շինարարության ոլորտի ներդրումները»,-նշում է իր ծրագիրը ներկայացնող նախագահը և հավելում, որ «պետք է պահպանել այս տեմպերը և իմ նախընտրական ծրագրում ես նշել եմ քայլեր, որոնց արդյունքում առաջիկա հինգ տարիներին մենք ամեն տարի կարող ենք ապահովել 9-11 տոկոսի տնտեսական աճ»:
«Այդ ամենին մենք կարողացել ենք հասնել շնորհիվ մեր քաղաքացիների ու ամբողջ ժողովրդի ջանքերի: Ես գնահատում եմ մեր ձեռքբերումները և ուզում եմ, որ շարունակվի դրական զարգացումների դինամիկան: Այդ պատճառով ներկա նախընտրական ծրագրում տեղ են գտել մեր հանրապետության հետագա զարգացման ինչպես նախկին, այնպես էլ նոր խնդիրները»,-ընդգծում է Սահակյանը:
Նա նշում է, որ գյուղատնտեսության զարգացման պետական աջակցության տարեկան ֆինանսական բյուջեն հասել է 2,8 միլիարդ դրամի` ավելի քան 10 անգամ աճելով: Իսկ «Գյուղի և գյուղական տնտեսության աջակցության հիմնադրամի» ծրագրերի ծավալը կազմել է 8,8 միկիարդ դրամ, արդեն 10000 ընտանիքներ օգնություն են ստացել: Ոլորտի ՀՆԱ-ն 23,8 միլիարդ դրամից հասել է 39,9 միլիարդ դրամի:
Սոցիալական ոլորտում Սահակյանը նշում է, որ հանրապետության բյուջեի 60 տոկոսը ուղղված է մարդկանց սոցիալական պաշտպանվածությանը, տարեցտարի ավելանում է բյուջեի սոցիալական բնույթի ծրագրերի ծախսային մասը: Հանրապետության պաշտպանունակության մասին Սահակյանն ասում է, որ անցած հինգ տարիներին հաջողություններ են գրանցվել ԼՂՀ պաշտպանական ուժերի պաշտպանունակության բարձրացման, ռազմական շինարարության ոլորտում և այդ աշխատանքները շարունակվում են:
Արտաքին քաղաքականությանն անդրադառնալով` Սահակյանը նշում է, «որ ԼՂՀ-ի հիմնական արտաքին քաղաքական խնդիրը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն է և միջազգային ճանաչումը»:
«Հանրապետության արտաքին քաղաքականության հիմքում բոլոր երկրների հետ հարաբերությունների հավասարակշռված զարգացման սկզբունքն է: Այդպիսի քաղաքականությունը պայմանավորված է մեր երկրի ռազմավարական ու տնտեսական շահերով, ինչպես նաև աշխարհի շատ երկրներում հայկական բազմամարդ սփյուռքի առկայության գործոնով»,-ասում է Սահակյանը:
Նրա խոսքով «Նա, ով ուզում է անցած հինգ տարիների հաջողությունները տեսնել, տեսնում է»,- վերընտրության դեպքում ինքը «կշարունակի հանրապետության հզորացման ու զարգացման ծրագիրը»:

(շարունակելի)

Դիտվել է՝ 2234

Մեկնաբանություններ