Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Ադրբեջանը միացնում է մայրցամաքները

Ադրբեջանը միացնում է մայրցամաքները
27.06.2012 | 13:56

Ելույթ ունենալով Ստամբուլում ՍԾՏՀ 20-ամյակին նվիրված սամմիթում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ տարեվերջին կգործարկվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին` վերականգնելով Մետաքսի ճանապարհը։ «Այդ երկաթուղին միացնում է ոչ միայն երեք երկրները, այլև երկու մայր ցամաքները` Եվրոպան և Ասիան: Մենք հաջողությամբ ավարտում ենք այդ նախագիծը»,- ասել է Ալիևը` վստահեցնելով, որ շինարարական աշխատանքների ավարտից հետո երկաթուղին կսկսի աշխատել եկող տարվանից: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը սկսվել է 2007 թվականին և նախատեսում է 178 կիլոմետրանոց Մարաբդա-Ախալքալաք հատվածի վերականգնում Վրաստանում ու Ախալքալաք-Կարս 98-կիլոմետրանոց նոր հատվածի շինարարություն Թուրքիայում:

Դիտվել է՝ 4279

Մեկնաբանություններ