ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 
  • Սեյրան Օհանյանի ուղերձը

    Սեյրան Օհանյանի ուղերձը

    28.01.2019| 15:48
    Հունվարի 28-ը նորանկախ Հայաստանի թերևս ամենանվիրական, ամենահերոսական տոնն է՝ հերոսական անցյալով կերտված մեր հաղթանակների փառաբանման, համայն հայության հպարտանալու և ապագան պայծառ հայացքով դիմավորելու հուսադրող օրը:
  • Վիտալի Բալասանյան. Պետական պաշտոն զբաղեցնողն իրավունք չունի օդից կախված լուրերի համաձայն մեկին մեղադրի

    Վիտալի Բալասանյան. Պետական պաշտոն զբաղեցնողն իրավունք չունի օդից կախված լուրերի համաձայն մեկին մեղադրի

    28.01.2019| 15:46
    Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի կարծիքով՝ պետք է լուրջ ուսումնասիրել մարտի 1-ի գործերը, ապա մեղադրանքներ հնչեցնել։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում Բալասանյանն ասաց, թե մարդիկ խոսում են, որ մարտի 1-ի գործն արդեն բացահայտվել է։ «Ես չգիտեմ՝ բացահայտվել է, թե՝ ոչ», - ասաց Բալասանյանը։
  • Վազգենի լռությունը

    Վազգենի լռությունը

    28.01.2019| 15:02
    Այսօր նա նորից հրամանատար է ու պաշտպանության նախարար և նրա պաշտպանության տակ է Եռաբլուրի ամբողջ զորքը: Մեծով ու փոքրով: Անդրանիկ զորավարից, որ նրա ջանքերով Փարիզից տուն եկավ, հայդուկապետ Սոսե մայրիկ ու 2016-ի քառօրյա պատերազմի հերոսներ: Բայց այսօր նա լռում է:
  • Ստեղծված վտանգը չտեսնելու համար ո՛չ միայն հարկավոր է կույր լինել աչոք, այլև մտոք

    Ստեղծված վտանգը չտեսնելու համար ո՛չ միայն հարկավոր է կույր լինել աչոք, այլև մտոք

    25.01.2019| 11:20
    Ինչպես արդեն գիտենք, վարչապետ Փաշինյանը Դավոսում «անակնկալ» հանդիպում էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ու զրուցել շուրջ մեկուկես ժամ:
  • Էս ի՜նչ խառն ենք

    Էս ի՜նչ խառն ենք

    25.01.2019| 11:18
    Մոդելավորման առումով, թերևս, ամեն ինչ «ճիշտ» է առաջ գնում, ինչը Հայաստանի ու հայոց համար նման տեմպերով կարող է ճակատագիր արժենալ:
  • Տասը չափիր, մեկ խոսիր

    Տասը չափիր, մեկ խոսիր

    22.01.2019| 04:35
    Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ԱԱԾ ղեկավարին դատի են տալիս, այն էլ իր հայտարարությունների համար։ Սա շատ սովորական կդիտվեր, եթե խոսքը քաղաքական, հասարակական գործչին վերաբերեր, սակայն Հայաստանի ազգային անվտանգության ղեկավարը «էմոցիոնալ» հայտարարություններ է արել ու ինքն էլ խոստովանել այդ փաստը։
  • Արտահերթ ընտրությունների արտակարգ խորհրդարանը

    Արտահերթ ընտրությունների արտակարգ խորհրդարանը

    15.01.2019| 02:32
    Ազգային ժողովի 7-րդ գումարումը մեկնարկեց երեկ՝ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական օրհնությամբ, հանրապետության նախագահի տպավորիչ ելույթով և հայ հասարակության աննկարագրելի ոգևորվածությամբ:
  • Արմեն Սարգսյան. Հայաստանը իրոք կարող է դառնալ երկրագնդի ամենապայծառ կետերից մեկը

    Արմեն Սարգսյան. Հայաստանը իրոք կարող է դառնալ երկրագնդի ամենապայծառ կետերից մեկը

    08.01.2019| 10:47
    Պատմություն դարձող 2018 թվականը մեծ փոփոխությունների, փորձությունների, սպասումների և հույսերի տարի էր: Մենք ականատես եղանք մեր ժողովրդի լավագույն հատկանիշների՝ միասնականության, համախմբվածության, բարձր բարոյական և քաղաքացիական ոգու դրսևորումների:
  • Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

    Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

    08.01.2019| 10:46
    Սիրելի ժողովուրդ, ՀՀ հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն, ահա և անցավ 2018 թվականը: Սա մի տարի էր, որ մնալու է համաշխարհային և հայ ժողովրդի պատմության մեջ, յուրաքանչյուր հայի հիշողության մեջ՝ որպես ժողովրդի իշխանության հաստատման, քաղաքացիական արժանապատվության, լավատեսության ու պետականության հաղթանակի տարի:
  • Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Ամանորի առթիվ

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Ամանորի առթիվ

    08.01.2019| 10:44
    Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս, Ամանորի բերկրալի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում և Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում ամենքիդ: