23.04.2013|
16:25
«Այսօր ցեղասպանության ճանաչման գործընթացը գտնվում է այնպիսի մի փուլում, որը դադարեցնել հնարավոր չէ: Եվ թուրքական ու ադրբեջանական համատեղ ջանքերը փորձում են անել ամեն ինչ, որպեսզի այդ գործընթացը կասեցվի: Թուրք պատմաբանները նույնպես նշում են, որ պրոցեսը անկասելի է , քանի որ արդեն ստացել է մեծ տարածում և մեծ արձագանք: Թուրքական իշխանությունում արդեն պետական մակարդակով ստեղծվել է մի մարմին, որը Հայոց Ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ պետք է պայքար սկսի`ճանաչման գործընթացը վիժեցնելու նպատակով, և անգամ փոխվարչապետի մակարդակով անցկացվում են քննարկումներ և նիստեր` Ցեղասպանության ճանաչման գործընթացի կասեցման ուղղությամբ: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, թե թուրքական պետությունը որքան է վախենում Ցեղասպանության ճանաչման փաստից»,-այսօր, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պատմական գիտությունների թեկնածու Գևորգ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ: