Նոյեմբերի 18-19-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերով Հայաստանում է ՌԴ և ՀԱՊԿ երկրներում ռազմատնտեսական համագործակցության հարցերով Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի կոլեգիայի խորհրդի նախագահ Օլեգ Բոչկարյովի գլխավորած պատվիրակությունը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանին և ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանին:
Փարիզյան ահաբեկչությունը թուրքագետ ՄԽԻԹԱՐ ՆԱԶԱՐՅԱՆԸ անվանել էր «եվրոպական աշուն», նկատելով, որ «արաբական գարունը» հրահրողների մեղքով է հիմա «եվրոպական աշուն» լինում, և, ցավոք, այդ ամենի համար վճարում են խաղաղ բնակիչները:
Նոյեմբերի 10-15-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվեց «Էդուարդո Ֆրեյ» հիմնադրամի հետ համատեղ «Ռոբերտ Շուման» ինստիտուտի(RSI) կազմակերպած «Երիտասարդ առաջնորդներ 2015-2016» ծրագրի 2-րդ փուլը, որին, ինչպես և սեպտեմբերին անցկացված առաջին փուլին, մասնակցում էին 20 երիտասարդներ Արևելյան Եվրոպայի տարբեր երկրներից:
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու հանրապետական Թրամփի քաղաքական ուղերձները սերտորեն կապված են ուկրաինական պատերազմի հետ: Այդ մասին են նրա բազմաթիվ հայտարարությունները և հատկապես վճռականությունը՝ վերջ դնելու այդ անիմաստ արյունահեղությանը: Հեռուստաբանավեճի ժամանակ նա ուղղակիորեն Բայդենին մեղադրեց՝ նրան որակելով որպես պատերազմ սանձազերծող...