ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հայաստանը` Կերպարվեստի Արարատ երկիր (հռչակագիր)

Հայաստանը` Կերպարվեստի Արարատ երկիր  (հռչակագիր)
12.07.2023 | 20:21

Կարևորելով հայ կերպարվեստի անկյունաքարային նշանակությունը ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ կայացման մեջ՝ Հայաստանը հռչակում ենք ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԱՐԱՐԱՏ երկիր։

Այս երկրում, ԱՐԱՐԱՏԻ հայացքի ներքո ՀԱՅԿԸ ԿՐԿԻՆ ՀԱՂԹՈՒՄ Է ԲԵԼԻՆ:

Երկիրը (Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը) կազմակերպում է քանդակագործական միջազգային սիմպոզիում Սյունիքում՝ Ռուսաստանի, Հունաստանի, Իրանի, Հնդկաստանի և Չինաստանի ճանաչված արձանագործների մասնակցությամբ։

Սիմպոզիումը լայնորեն կլուսաբանվի մասնակից երկրների ԶԼՄ-ներով, կհրապարակվեն հնգալեզու պատկերագրեր արվեստաբանական վերլուծություններով և պատմամշակութային ծանուցմամբ։

ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐԻՑ XXI դար․ հայկական հավերժ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ

Երկրում այս, որտեղ հանգրվանեց տապանը ՆՈՅԱՆ, նկարահանվում է բազմալեզու ֆիլմաշար՝ ի նվիրումն հայ ազգային կերպարվեստի, վաղնջական օրերից մինչև XXI դարը։ Հասկանալի է, որ այն ի ցուցադրում կներկայացվի միջազգային առաջատար հեռուստաընկերությունների, մասնավորապես «Культура և MEZZO» մշակութային ալիքներին։

Արիա-քրիստոնեական քաղաքակրթության օազիս այս երկրում կկայանա ՑԵՂԱՍՊԱՆՎԱԾ ԿԵՐՊԱՐՎԵՍՏ գիտա-քաղաքական միջազգային համաժողով՝ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի հովանու ներքո։ Օտար և հայ բազում աղբյուրների վկայություններով բռանզավթված ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀՈՒՄ Թուրքիան դարեդար իրականացրել է՝

հայ տարրի,

հայ ազգային տնտեսության,

հայ ազգային կերպարվեստի ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆԴ։

Նշյալ համաժողովը կհյուրընկալի քաղաքակիրթ աշխարհի հումանիտար հասարակություններին, հանչաճանաչ արվեստասեր այրերին և տիկնանց։ Համաժողովի հանրահռչակումը ամենատարբեր եղանակներով դիտարկում ենք քաղաքակիրթ աշխարհի ՊԱՏՎԻ ԳՈՐԾ։

Ի դեպ, ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԱՐԱՐԱՏ երկիր անզնվական շաղախը Հայաստանը, Արցախը անվերապահ դիտարկում է որպես տաղանդաշատ կերպարվեստագետների և շնորհաշատ արվեստաբանների բնօրրան։

ՈՒ եթե կերպարվեստագետը (գեղանկարիչն ու արձանագործը) արծաթե և ոսկյա հանածո է, ապա արվեստաբանները ոսկեխույզեր են և արծաթագործներ։

Հետևաբար, հռչակագրի կարևորագույն բաղադրիչներից մեկը կերպարվեստագետների և արվեստաբանների գործունեությունը նշանակալից գումարներով արժևորելն է։

Գեղարվեստասեր հասարակությունների հարգարժան ղեկավարներ, արվեստասեր այրե՛ր և տիկնա՛յք, հռչակագրի և՛ քաղաքակրթական, և՛ աշխարհաքաղաքական նպատակներն ու հեռանկարները ակնառու են։ Մենք շարունակ և անփառունակ պարտվել ենք և՛ քաղաքակրթական, և՛ աշխարհաքաղաքական մարտերում, ճակատամարտերում, պատերազմներում գլխավորապես։

Եվ մի՞թե այսօր, երբ երկրի գլխին վերստին կախվել է կիսալուսինն ու կրկին արյուն է վիթում, մենք հնազանդ ապավինելու ենք քաղաքակիրթ աշխարհին․․․

Գուցե փորձե՞նք այսօր շահել մեզ պարտադրված պատերազմում, ի լուր աշխարհի հասանելի և տեսանելի դարձնելով ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ:

Եվ ահա դուրս ենք գալիս նավագնացության համաշխարհային ջրեր հռչակագրի գաղափարական հենքի վրա ստեղծելով Հայաստանը ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԱՐԱՐԱՏ երկիր ներդրումային հիմնադրամը։

Տողերիս հեղինակը նախաձեռնել է հիմնադրամի ստեղծումը համաձայն «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի։

Ծաղկաքաղում ենք հիշյալ օրենքը՝ գալիք հիմադիրներին, հոգաբարձուներին և ներդրողներին ի տեղեկացում, անկասկած ակնկալելով նրանց նվիրյալ մասնակցությունը:

․ Հիմնադրամը հետապնդում է մշակութային հանրօգուտ նպատակ։

․ Այն իրավաբանական անձ է և ունի հիմնադրի գույքից առանձնացված գույք, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում:

Մեր դեպքում հիմնադրամի հիմնադիրը (հիմնադիրները) կայուն նյութա-ֆինանասական հենք ունեցող հաստատություններ և անձիք են:

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ

1․Հիմնադրի ներդրումը:

2․Ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվությունները և նվիրաբերությունները, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվությունները և նվիրաբերությունները:

3․ Դրամական մուտքերը պետական բյուջեից:

4․ Դրամաշնորհները:

5․ Հիմնադրամի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները:

Եվ այլն:

ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐՆ ԵՆ

1․Հոգաբարձուների խորհուրդը:

2․Կառավարիչը (տնօրենը, գործադիր տնօրենը կամ գլխավոր տնօրենը):

Ի դեպ, հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հոգաբարձուների խորհուրդն է։

Ի լույս և ի հույս՝ Հռչակագրի հեղինակ՝

ՀՀ քաղաքացի Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ․Գ․Անհրաժեշտության դեպքում irates․am-ի խմբագրությունը կապահովի կապը ինձ հետ։

Դիտվել է՝ 32718

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ