-
02.08.2024|
16:13
Ավարտվեց Հյուսիսային Ամերիկայում՝ Կանադայի Տորոնտո քաղաքում, Նյու-Յորքում և Լոս-Անջելեսում կազմակերպված «Հայրենիք-Սփյուռք գործակցության 10-ամյա ուղին» եռահատորի շնորհանդեսների շարքը։
-
02.08.2024|
15:11
Քաղաքակիրթ Ֆրանսիայի այլանդակ սրբապղծությունն օլիմպիական խաղերի բացման ժամանակ հիացրեց առաջադեմ մարդկության քաղաքական էլիտաներին և առաջացրեց աշխարհի բնակչության 85 տոկոսի բացասական ռեակցիան՝ ցասումից ու դատապարտումից մինչև լուռ դժգոհություն:
-
02.08.2024|
14:20
Կարդում եմ լուրերը, թե բա` նոր ատոմակայանի կառուցման նպատակով ստեղծել են նոր ընկերություն, որին հատկացրել են տարեկան 200 միլիոն դրամ բյուջե։ Այսինքն` մոտ կես միլիոն դոլար։
-
02.08.2024|
13:18
Կառավարումը, մանավանդ պետական կառավարումը, այնպիսի մի ոլորտ է, որ անկախ լուծվող պրոբլեմների էությունից, բարդությունից ու մակարդակից, դրանց լուծումները, վերջին հաշվով, զուգամիտում են դեպի լուծող-կառավարողի մակարդակ։
-
02.08.2024|
12:17
Հուլիսի 30-ին Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը հանդիպեցին հայ-թուրքական սահմանին։ Ըստ տարածված հաղորդագրության՝ Ռուբինյանն ու Քըլըչը պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։ Այս մասին հայտարարում է Հայաստանի արտգործնախարարությունը՝ Մարգարա-Ալիջան անցման կետում տեղի ունեցած բանակցություններից որոշ մանրամասներ ներկայացնելով։
-
02.08.2024|
12:16
«Երրորդ համաշխարհային պատերազմը» նոր երանգներ է ստանում: Այն ընթանում է շատ յուրահատուկ ելևէջներով, հիբրիդային բաղադրիչներով և կրում է միջնորդավորված բնույթ: Սկիզբը ես կհամարեի սիրիական իրադարձությունները և Ղրիմի միացումը Ռուսաստանին: Առաջինը՝ պատասխան էր «արաբական գարուն» կոչվող գունավոր հեղափոխությունների ներթափանցմանը Սիրիա, հաջորդը՝ Կիևում հաղթանակած եվրամայդանին...
-
02.08.2024|
11:46
Նիկոլ Փաշինյանն առանձնահատուկ վերաբերմունք ունի Հանրային ռադիոընկերության նկատմամբ։ «Հեղափոխության» օրերին նա իր ընկերների հետ անարգել մտավ ռադիոյի շենք, խուլիգանաբար կոտրեց դուռը և եթեր էր պահանջում ռադիոյից այն դեպքում, երբ իր «թավշյա» գործընթացը լուսաբանում էին բոլոր լրատվամիջոցները, այդ թվում՝ նախկին իշխանություններին սպասարկող լրատվամիջոցները...
-
02.08.2024|
11:09
Ադրբեջանի նախագահ Ալիևն անընդհատ հոխորտում և ՀՀ-ի թրքամետ իշխանություններին «հիշեցնում» է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին և պահանջում խորհրդային տարիներին հենց իրենց կողմից կազմակերպած տեղահանվածների վերադարձ և նրանց անվտանգ բնակության ապահովում...
-
02.08.2024|
11:02
Վերջապես նայեցի օլիմպիադայի բացումը։ Հետաքրքիր էր, հատկապես՝ Սենով լողացող միգծանի աշխարհագրությունը։ Ես չգիտեի, որ աշխարհում էդքան պետություն կա։ Նենց տպավորություն էր, կարծես ինչ-որ մարդիկ իրանց խոհանոցն անկախ պետություն են հայտարարել, գոգնոցից դրոշակ են կարել ու եկել Փարիզ՝ մարզական օմլեթաշինության մրցումներին մասնակցելու։ Դե, Փարիզ գնալու համար ի՜նչ չես անի։ Ես էլ իմ լվացքի մեքենան անկախ պետություն կհռչակեի ու հեծած կգնայի Փարիզ, եթե շուտ գլխի ընկնեի։ Քթի ծակ ա պետք ունենալ։
-
02.08.2024|
10:40
Հին ժամանակներում տարբեր աշխարհագրական և կլիմայական պայմաններում մարդկանց կողմից թափված միավոր ջանքը, երբ չկային ժամանակակից գյուղատնտեսական տեխնոլոգիաները, տվել է տարբեր արդյունքներ՝ դրանով իսկ դառնալով վճռական գործոն մարդկանց առաջընթացի համար։
����������/1357892444" rel="nofollow">Պատմական