«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Չտրվեք բացահայտ անհեթեթ թեզերին, այլ աջակցեք համազգային շահեր երաշխավորող բարձրաստիճան հոգևոր սպասավորին

Չտրվեք բացահայտ անհեթեթ թեզերին, այլ աջակցեք համազգային շահեր երաշխավորող բարձրաստիճան հոգևոր սպասավորին
15.05.2024 | 09:36

ՔՊ-ական քարոզչամեքենային, այնուամենայնիվ, հաջողվեց մարդկանց մի փոքր խմբի մեջ սերմանել «Սրբազանը իր հետևից բերում է Քոչարյանին» թեզը։ Այս տեսանկյունից ևս պարզ է դառնում, թե ինչու էին նախապես տևական ժամանակ հսկայական ջանքեր գործադրում Քոչարյանին ամեն գնով վարկաբեկելու համար․ դա անհրաժեշտ էր հետագայում ցանկացած մրցակցի ուղղակի արհեստականորեն փոխկապակցել վերջինիս հետ և պատրաստի ստանալ բաղձալի արդյունք։

Մի կողմ թողնենք այն, որ Գերաշնորհ Բագրատ Սրբազանն ուղղակի իր բնույթով, էությամբ ունակ չէ ստվերային գործունեության, բայց առավել էականը զուտ իրավական կողմն է։

Հարգելինե՛րս, բոլոր քաղաքական ուժերը «բերվում» են ոչ թե մեկ անձի, այլ ընտրությունների միջոցով, իսկ ԱԺ ընտրությունները սարերի հետևում չեն։

Հասկանալի է, որ մեր քաղաքական մշակույթը տեղ չի թողել վստահելու ընտրություններին, որոնք էլ ավելի կատարելագործված ու բացահայտ հնարքներով են խեղաթյուրվում, սակայն ուժերը հենց այդ ուղղությամբ պետք է ծախսել, ոչ թե բոլոր հարցերը համարել ի սկզբանե լուծված և կուրորեն վստահել իշխանական անմիտ թեզերին։

Ընդ որում, Բագրատ Սրբազանի առաքելությունը հենց այդ զազրելի քաղաքական մշակույթը արմատախիլ անելն է, ուստի հերթական անգամ չտրվեք բացահայտ անհեթեթ թեզերին, այլ աջակցեք համազգային շահեր երաշխավորող անասելի ծանր բեռի տակ մտած բարձրաստիճան հոգևոր սպասավորին։

Պատմությունը բազմիցս փաստել է, որ Հայ Եկեղեցին ճարահատյալ ստանձնում է իր հոտի առաջնորդությունը բացառապես ծայրահեղ վտանգավոր իրավիճակներում՝ չունենալով որևէ ակնկալիք ու հավակնություններ։

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ․Գ․

Եթե որևէ մեկին թվում է, թե Մայր Աթոռում չեն պատկերացրել, թե այս առաքելությունը ինչ ահռելի չափերի ոչ հարիր արձագանքի կարժանանա ՔՊ-ական քարոզչամեքենայի հսկայական ջանքերով, ապա չարաչար սխալվում եք:

Դիտվել է՝ 715

Մեկնաբանություններ