Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Լավ կյանքի ու ճակատագրի արժանի լինելու համար ուժ ու նպատակային ջանք է պետք

Լավ կյանքի ու ճակատագրի արժանի լինելու համար ուժ ու նպատակային ջանք է պետք
06.05.2024 | 11:23

Մեր ընդդիմություն կոչեցյալի ամորֆ վարքը բացատրվում է նրանով, որ նրանց թիկունքում չկա որևէ հզոր ուժ։

Դրա հիմնական պատճառն էլ Ռուսատանի նոր վիճակն է՝ թելադրված նրա շահերի օբյեկտիվ տեղաշարժերով։

Մարդկանց կյանքն ու ճակատագիրը կառավարվում են օբյեկտիվ օրինաչափություններով, ոչ թե մանկամիտ քմահաճույքներով։

Լավ կյանքի ու ճակատագրի արժանի լինելու համար ուժ ու նպատակային ջանք է պետք։

Եթե ուժ չունես, բայց դարձյալ ապրել ես ուզում, պետք է կարողանաս օբյեկտիվ հայացքով նայելով քո անցյալին, տեսնես, թե այն երբ է եղել, որ առանց ուժի դու ապրել ես մարդավայել կյանքով։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1856

Մեկնաբանություններ