Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Ո՛չ Արևմուտք, ո՛չ Ռուսաստան» թեզն արևմտյան պրոեկտ է, որի նպատակն է Հայաստանը պահել Արևմուտքի գաղութի կարգավիճակով

«Ո՛չ Արևմուտք, ո՛չ Ռուսաստան» թեզն արևմտյան պրոեկտ է, որի նպատակն է Հայաստանը պահել Արևմուտքի գաղութի կարգավիճակով
14.10.2023 | 15:37

Արևմուտքը Հայաստանի որնչացմանը նպաստող շատ քարոզչական թեզեր է հորինել։

Այդ թեզերից մեկն է.

«Ո՛չ Արևմուտք, ո՛չ Ռուսաստան։ Պետք է լինել հայամետ և հայակենտրոն»։

Արևմուտքի կողմից այս թեզը շրջանառության մեջ դնելը թույլ չի տալիս մարդկանց հասկանալ, որ Հայաստանը վաղուց արդեն ընտրել է Արևմուտքը, որ Հայաստանը վաղուց արդեն ո՛չ հայամետ է, ո՛չ էլ հայակենտրոն։ ՀՀ սահմանադրությունը, ռազմավարական նշանակություն ունեցող օրենքներն ընդունվել և ընդունվում են արևմտյան գաղութատիրկան համակարգի սկզբունքների, նորմերի, հասկացությունների, մոտեցումների հիման վրա։ Էլ չեմ խոսում Արևմուտքի առջև ստանձնած բազում պարտավորությունների մասին։

Հայաստանի Հանրապետության հիմքում դրված է Արևմուտքի գաղութ հանդիսացող պետության մոդելը։

Օրինակ, շատ հակիրճ նշեմ մի քանի ոլորտ`

- Տնտեսական զարգացման պարտադիր գործիքներից են էժան վարկերը բիզնեսի համար։ Գտնվելով արևմտյան ֆինանսական համակարգի մեջ, Հայաստանին արգելվում է ունենալ ասենք

3 %- ոց վարկեր, ինչպես Արևմուտքում է։ Մեզ մոտ դրանք կազմում են օրինակ 15 %` 5 անգամ ավելի։ Եթե չկան ցածր վարկեր, չկա տնտեսական աճ, չկա բավարար պետական բյուջե պետության կարիքների համար։

- Հայաստանի տնտեսությունը օֆշորային է։ Արևմուտքը ստիպում է, որ օրինակ հանքարդյունաբերողները գրանցվեն արևմտյան օֆշորներում և Հայաստանին այդ ընկերությունների գործունեությունից չնչին գումարներ է մնում։ Այսինքն Արևմուտքը թալանում է Հայաստանի ընդերքը։

- Քանի որ ՀՀ հիմքում Արևմտյան ժողովրդավարության մոդելն է, ապա Հայաստանին արգելված է պետական կառավարման գործում ունենալ գերակա պետական գաղափարախոսություն։ Իսկ Հայ Առաքելական Եկեղեցուն արգելված է լինել գերակա կարգավիճակ ունեցող եկեղեցի։ Հետևաբար, պետական կառավարման առումով Արևմուտքը Հայաստանին արգելել է ունենալ նաև ազգային ինքնություն։ Ազգային ինքնությունն այսօր պահպանվում է մարդկանց, բայց ոչ պետության շնորհիվ։

Կան շատ այլ ոլորտներ, որտեղ նույն վիճակն է։

Հիմա Ռուսաստանն այս ամենի միջով ևս անցել էր և կորցրել էր ինքնիշխանությունը։ Սակայն Ռուսաստանը այլևս չի ուզում լինել գաղութի կարգավիճակով և հետևողականորեն ազատագրվում է Արևմուտքի արտաքին կառավարումից։

Ռուսաստանի նպատակն է կառուցել ինքնիշխան պետություններից բաղկացած բազմաբևեռ աշխարհ։ Այդ աշխարհում պետությունների ներքին գործերին խառնվելը արգելվելու է և ամեն մի պետություն ինքն է որոշելու տնտեսության և ժողովրդավարության իր մոդելը` իր ազգային ինքնությանը համապասխան։ Հենց այդպիսի պետությունը կլինի հայակենտրոն։

Հայաստանը չունի այն ուժը, որն իրեն թույլ կտա ազատագրվել Արևմուտքի գաղութատիրական լծից և վերականգնել ինքնիշխանությունը։

Հայաստանը, իր քաղաքական միտքը պետք է ունենան այնպիսի արտաքին քաղաքական կողմնորոշում, որը կօգնի ազատագրվել։ Այդ կողմնոևոշումը միայն ռուսականն է։ Առանց դեպի Ռուսաստան ուղղված կողմնորոշման Հայաստանը ազատագրվելու և ապրելու շանս չունի։ Առանց ռուսական արտաքին կողմնորոշման, հայակենտրոն, ըստ սահմանման լինել չես կարող։

Հետևաբար «ո՛չ Արևմուտք, ո՛չ Ռուսաստան» թեզն արևմտյան պրոեկտ է, որի նպատակն է Հայաստանը պահել Արևմուտքի գաղութի կարգավիճակով, թույլ չտալ, որ ազատագրվի, ինչն էլ, ի վերջո, բերելու է պետականության կորստին։

Հայկ ԱՅՎԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 2764

Մեկնաբանություններ