Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

ՈՒրիշ ձև չկա

ՈՒրիշ ձև չկա
19.09.2023 | 16:25

Թուրքերը ցույց են տալիս, թե ինչ է կատարվելու Հայաստանի ու հայության հետ, մարզ առ մարզ, քանի դեռ ՀՀ իշխանություն է նիկոլ փաշաևը:

Մաս-մաս կոտորվե՞լ, հայրենազրկվե՞լ, դառնալ խալխի քուչեքն ընկած բոշա՞, թե՞ մեկ անգամ սեփական գոյության կռիվը մինչև վերջ տանել:

Էս պահի դրությամբ միայն Մայր Աթոռն է բան հայտարարել: Ոչ պետություն կա, ոչ էլ պետություն ներկայացնող ինստիտուտներ:

Հայաստանի ազգային ուժերը պետք է միավորված հանդես գան հայտարարությամբ, վերցնեն պատասխանատվությունն ու ղեկավարությունն իրենց ձեռքը, հայտարարեն համընդհանուր մոբիլիզացիա, որ գոնե կարողանանք դիմագրավել թշնամուն:

Թե՞ ուրիշ ձև կա...

Արմեն Հակոբյան

Դիտվել է՝ 1452

Մեկնաբանություններ