Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Նիկոլի կառավարման «լավագույն» արտացոլանքը

Նիկոլի կառավարման «լավագույն» արտացոլանքը
29.04.2023 | 21:08

Հրապարակ դուրս եկած ու ճանապարհ փակած շատ տղերքի անունները մեկ տարի անց կա՛մ գրվեցին սև ժապավենների վրա, կա՛մ զոհվածների ցուցակներում, կա՛մ այդպես էլ անհայտ մնացին։

Էդ տղերքը, էդ տղերքի ծնողները չգիտեին, որ իրենց, իրենց զավակների դահճի համար են փողոց դուրս եկել։ Ցավոք, իրենք բավական թանկ վճարեցին այդ որոշման համար, բայց էդ ցավը տարածվեց ողջ ազգի վրա ու մինչ օրս տարածվում ա։ Ու մինչ օրս մարդիկ նույն սխալն են անում. գնում, պատերազմից հետո էլ երկրորդ անգամ նիկոլ են ընտրում, հետո կառավարության դիմաց ցույց անում, հանդիպում պահանջում իրենց զոհված էրեխու մահվան հանգամանքները պարզելու համար...

2020-ը նրանց դաս չէր եղել։ Նրանց էրեխեն չէր զոհվել, դրա համար էլ 2021-ին նորից գնացել ու նիկոլ էին ընտրել։ Ու նիկոլն իրենց էրեխուն էլ տարավ...

Չեմ ուզում դա «մաղթել», բայց երևի էս ազգը խելքի կգա, երբ ամեն ընտանիք սեփական մաշկի վրա զգա նիկոլի տարածած արհավիրքի հետևանքը։ Էս նկարը նիկոլի կառավարման «լավագույն» արտացոլանքն ա. անարխիայի ու ամենաթողության համար վերջում մարդկային կյանքերով վճարեցինք։ Բա հրապարակում հրճվելը, էդ ոջլոտի ու յուր փնթի կնգա կյանքը բարելավելը դրան արժե՞ր։ Եթե Հայաստանում մեկը շահել ա դրանց իշխանության գալուց, ապա միայն դրանք են ու իրենց շրջապատը։ Քաղաքացին, որի «տոնը» էսօր նշում են, ավելի ա աղքատացել, ավելի ա սովածացել, ավելի ա զոհվել, քան երբևէ:

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 2575

Մեկնաբանություններ