Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

ՀՀ իշխող քաղաքական ուժի ղեկավարը փաստացի սակարկման դրեց ՀՀ ինքնիշխան տարածքը. Տիգրան Աբրահամյան

ՀՀ իշխող քաղաքական ուժի ղեկավարը փաստացի սակարկման դրեց ՀՀ ինքնիշխան տարածքը. Տիգրան Աբրահամյան
25.09.2022 | 11:58

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին հնչեցրած իր ելույթում, ի թիվս մեծ թվով խնդիրների, ՀՀ իշխող քաղաքական ուժի ղեկավարը փաստացի սակարկման դրեց ՀՀ ինքնիշխան տարածքը՝ առաջարկելով Ալիևին ամբողջական ցանկով ներկայացնելու իր տարածքային պահանջները։


Այս ելույթը ցույց տվեց, որ Ադրբեջանն ընդլայնել է իր տարածքային և այլ պահանջները, ու խնդիրը միայն միջանցքով, այսպես կոչված, անկլավներով, դեռ չեմ խոսում՝ Արցախով, չի սահմանափակվում։


Այս իշխանությունն իր պատերազմի դարաշրջանով երկիրը բերել հասցրել է մի կետի, երբ հայ ժողովուրդը պարզապես ընտրության հնարավորություն չունի, իսկ գոյաբանական պայքարը Հայաստանի կենսունակությանը անվերականգնելի հարված հասցնող զիջումների ու նոր ավերիչ պատերազմի միջև է։

Դիտվել է՝ 7048

Մեկնաբանություններ