Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ռուսաստանը սկսում է մտածել, որ Պուտինը միակ տարբերակը չէ

Ռուսաստանը սկսում է մտածել, որ Պուտինը միակ տարբերակը չէ
03.02.2021 | 11:39

Ռուսաստանը հեղափոխության շեմին չէ, բայց վերջին 10 օրերի բողոքի ցույցերը ստիպում են ենթադրել, որ հասարակության նշանակալից մասը դժգոհ է իր ղեկավարներից՝ գրում է Թոմ Պարֆիտը The Times-ում:

Ճշմարտությունն այն է, որ Կրեմլը առաջվա պես բազում խաղաքարտեր ունի: Զինված ուժերի ու անվտանգության համակարգերում ճեղքեր չկան, հանրահավաքների վիճակագրությունը կրիտիկական չէ, խորհրդարանական ընդդիմությունը Պուտինի կառավարման ընթացքում վաղուց վերացված է, արտասահմանի արձագանքը չափազանց թույլ է, որ ստիպի չինովնիկներին ու նրանց բիզնես բարեկամներին, ինչպես միլիարդատեր Արկադի Ռոտենբերգին, զգուշանալ իրենց Տոսկանայի վիլլաների ու Նայթսբրիջի դաստակերտերի համար: Ռոտենբերգը հայտարարել է, որ ինքն է ՙՊուտինի դղյակի՚ տերը, և կասկածներ կան, որ նա պարզապես ՙօգնում է՚ հին բարեկամին: Պուտինին չի անհանգստացնում գլոբալ դատապարտումը: Բայց երկարաժամկետ հեռանկարում Կրեմլը խնդիր ունի: Հարցումները ցույց են տալիս, որ վերջին ցույցերի մասնակիցների կեսն առաջին անգամ է փողոց դուրս գալիս: Սանկտ Պետերբուրգի կիրակնօրյա հանրահավաքի 446 մասնակիցների հարցումը ցույց է տվել, որ 76%-ը 35 տարեկանից երիտասարդ էր, 40%-ը՝ 25 տարեկանից: Դա նշանակում է, որ բողոքողների մեկ երրորդից ավելին փոքր երեխաներ էին, երբ Պուտինը 2000-ին եկավ իշխանության, կամ ծնվել ու իրենց կյանքն ապրել են նրա իշխանության տակ: Իվերջո՝ Ռուսաստանի ճակատագիրը որոշելու է լռակյաց մեծամասնությունը, որ համոզված էր, թե Պուտինը այլընտրանք չունի: Բայց դա խոցելի է: Մի ժամանակ Կրեմլը կարողանում էր նշանակալից չափով չեզոքացնել Նավալնուն՝ արգելելով նրա մուտքը պետական հեռուստատեսություն, մասնակցությունը ընտրություններին, կամ ձևացնելով, թե նա գոյություն չունի: Հիմա նա մեյնստրիմի մաս է: Ռուսները կարող են նրա մեջ տեսնել 68-ամյա Պուտինի կենսունակ փոխարինող: Փոփոխությունները վաղը չեն լինի, բայց անկասկած հեռանկարում ուրվագծվում են:
Թոմ Պարֆիտ, The Times


Հ.Գ. 2024-ին Պուտինը կլինի 71 տարեկան, տարիքը իր պարագայում, իհարկե, խոչընդոտ չէ նորից նախագահի թեկնածու առաջադրվելու համար: Առավելևս իր պատվին արված սահմանադրական փոփոխություններից հետո: Բայց ինչ քաղաքական իրավիճակ կլինի Ռուսաստանում 3 տարի հետո, դժվար է ասել: Ռուսաստանցիները մեծամասնությունը հազիվ թե ձայն տա Ալեքսեյ Նավալնուն՝ Արևմուտքի համար էլ ակնհայտ է, որ նրա խնդիրը Ռուսաստանը արթնացնելն է, որից հետո նոր միայն կառաջանա նոր ու մեծամասնության համար ընդունելի թեկնածուի հարցը: Ռուսաստանում պարբերաբար անցնող բողոքի ալիքները վկայում են, որ Կրեմլի ու ռուս ժողովրդի միջև կա անթաքույց անհամաձայնություն, որ ավելի է խորացել կորոնավարակի հարուցած տնտեսական ճգնաժամի հետևանքով, թեպետ Ռուսաստանի տնտեսությունը մինչև այդ էլ պատժամիջոցների պատճառով ճգնաժամի մեջ էր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 15200

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ