ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Երևանում նորից են աշխուժացել «ներքին թուրքերը»

Երևանում նորից են աշխուժացել «ներքին թուրքերը»
17.11.2015 | 01:21

Վերջերս անընդհատ առիթ ենք ունենում դիմելու արցախյան հարցի կարգավորման թեմային։ «Մեղավորը» միայն այն փաստը չէ, որ ԵԽԽՎ-ի դուրս տված եվրոպական հիմարությունից, որի դիմաց անտարակույս Ադրբեջանը վճարել է, ինչպես նաև ԵԽԽՎ-ի հասցեին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոշտ քննադատությանն ի պատասխան ապշերոնցիների դեմարշից հետո այցով Երևան ժամանեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, իսկ Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցով եղավ Մոսկվայում։ Ոչ, պատճառն այն է, որ ապշերոնցի թուրքերը, ինչպես պարզվում է, Երևանում բազմաթիվ կողմնակիցներ, դաշնակիցներ ունեն։ Ովքե՞ր են այդ մարդիկ։ Հայկական անուն-ազգանուններով, հաճախ կուրծք ծեծելով ու ճղճղալով, թե միայն իրենք են «իսկական հայրենասերները որ կան»։ Իմ կարծիքով, դրանք մեր «ներքին թուրքերն» են։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Չէ՞ որ կարելի է թուրք լինել հոգով, պարտադիր չէ, որ երակներով թուրքական արյուն հոսի։ Կարելի է թուրք լինել մտածելակերպով, ցանկություններով ու մղումներով։ Կարելի է լինել նաև հայաթուրք կամ թուրքահայ, նաև արտաքին «պատվերով», այսպես ասած, պատվիրակված։ Ո՞վ չի հիշում Թուրքիայի և Ադրբեջանի մերկացված լրտեսների դատավարությունները մի քանի տարի առաջ։ ՈՒրեմն ինչո՞ւ հիմա էլ չեն կարող Հայաստանի մի երկու քաղաքացի ծախվել թշնամուն։ Հրե՛ն, մեզանում ծլել են մի քանի «հայրենասերներ», որոնք հարցազրույց են տալիս ինչ-որ haggin.az-ի, այսինքն` մի կառույցի, որ ստեղծվել և վերահսկվում է ապշերոնյան խանության ազգային անվտանգության նախարարության կողմից։ Չէ՞ որ մենք ունենք հայրենասեր «քաղաքացիական ակտիվիստ», որ փախչում է Ապշերոն և «քաղաքական ապաստան» աղերսում։

Խոսքն այն մասին է, որ այդ ծախու համաքաղաքացիները բառացիորեն վխտում են Երևանում և «գռմռում». «Օյ, հինգ շրջան հետ են տալու»։ Ալո՜, օտարերկրյա քաղաքական պատվերներ կատարողներ։ Իսկ ինչո՞ւ ոչ միանգամից բոլորը։ Ինչո՞ւ եք այդքան մանրանում։ Ճչացեք և ապատեղեկատվություն տարածեք այն մասին, որ նրանք «հետ են տալիս» բոլորը, մեծածախ, միանգամից` Արցախն ու Հայաստանն էլ հետը։ Չէ՞ որ ավելի շատ կվճարեն։ Ձեզ կանվանեն «our friends» և «эрмяни гардашлар»։ Եվ նրանք այդ տիտղոսները հպարտությամբ կփոխանցեն իրենց, Աստված չանի, զավակներին, թոռներին։ Լավ էլ հնչում է. կովկասյան թաթարների երևանցի «գարդաշներ»։ Ինչի՞ց սկսվեցին լուրերը, և ոչ միայն լուրերը, հոդվածներ թերթերում ու համացանցի կայքերում։ Բնականաբար, Լավրովի այցից ու Հայաստանում նրա վարած կիսագաղտնի բանակցություններից։ Ի դեպ, Երևանում կա մի քանի լրատվամիջոց, որոնց համար ամեն ինչ առիթ է «հաչոցի» համար։ Ասես մոռացել են այն դավաճաններին, որոնք դեռ 90-ականների վերջին «փուլ առ փուլ կարգավորման միջոցով» մտադիր էին համաձայնել Ադրբեջանի կազմում Արցախի Ինքնավար Հանրապետության կարգավիճակին։ Ո՞վ չի հիշում։ Հարցրեք պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանին. օրերս նա այդ մասին հիշեցրեց բոլորին։ Կամ լուրջ ու մտահոգ դեմքով մեր հասարակությանը «բանավեճ» էին պարտադրել, թե, իբր, ամերիկացի գերփորձագետ Պոլ Գոբլը պահանջում է հանձնել Մեղրու շրջանն ու ամբողջ Արցախը` թողնելով միայն Ստեփանակերտը, Շուշին ու Լաչինի միջանցքը։ Եթե ընթերցողների մեջ կան անաչառ մարդիկ, թող հիշեն ուրեմն 20-րդ դարի 90-ական թվականները։ Հիշեք, այն ամենը, ինչ ես ասացի, եղել է։ Նաև թուրք ֆաշիստների ղեկավար Թյուրքեշի հետ էին հանդիպել։ Մինչև օրս էլ վախենում են խոստովանել, թե ինչի մասին են նրանք այնտեղ «պայմանավորվել «Բոզ գուրդի» հետ»։

Ով ինչի վրա էր հիմնվում, երբ վերսկսում էր ոչ հեռու անցյալի «գաղափարների» քարոզման «աշխատանքը»։ Ռուսաստանի հրեական (ըստ ֆինանսավորման աղբյուրների և կառավարման ապարատի սուբյեկտների) լրատվամիջոցները (ինչպիսիք են «Կոմերսանտը» և այլն) և Հայաստանի ամերիկամետ շրջանակները։ «Հրեական» բնորոշումը չե՞ք ուզում։ Շատ լավ, առաջարկում եմ ամերիկա-հրեական բնորոշումը։ Կամ ահա մեկ այլ տարբերակ ևս. ամերիկա-սիոնիստական, քանի որ այդ շրջանակները նախընտրողների ու հավատարիմ ծառաների քանակը քիչ չէ թե՛ Մոսկվայում, թե՛ Երևանում։ Տեսել ենք, գիտենք, և այն անձանց անունները գիտենք, ովքեր իրենց «անձնական միջոցները» զոհաբերում են, ասենք, Եղեգնաձորում հրեական գերեզմանոցի վերականգնման համար, կարծես բոլոր հայկական գերեզմանոցներն ու հայ ազգի նյութական մշակույթի մյուս օբյեկտները վերականգնվել պրծել են։ Ո՞վ չգիտե, որ Անդրկովկասի հրեական համայնքները միշտ և էապես տարբերվել են թե՛ հուդայական հրեաներից, թե՛ Խազարիայի հուդայությունից։ Այսինքն` նույն թուրքերից (երկրորդ դեպքում)։

Այն վեճերը, թե ինչ հարցով էր մեզ մոտ եկել Ռուսաստանի նախարարը և, ի դեպ, զտարյուն հայ Քալանթարյանը, երևի չեն լռի։ Երևանյան այն շրջանակները, որոնք Ազգային ժողովում համառորեն պահանջում էին` «թող գան ու պատմեն», թե ինչ էր այնտեղ Լավրովն առաջարկում և «քանիսով», էլի են համառելու։ Ասես երեկ են մանկապարտեզն ավարտել։ Բայց չէ՞ որ նրանց մեջ կան այնպիսիք, ովքեր 90-ականներին աշխատել են իշխանական տարբեր աշխատակազմերում։ Ի դեպ, նրանցից ոմանք 90-ականներին էլ լավ չէին հասկանում, որ, օրինակ, նախագահի ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդականի և Երևանում օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ղեկավարի միջև տեղի ունեցած կուլիսային բանակցությունների ոչ մի մանրամասն չի կարելի մամուլի «բերանը գցել» բաց շրջանառության համար։ Այնպես որ, կարճամիտ և պետությանը ոչ պիտանի անձանցից, որոնց այնուամենայնիվ վերադարձրին քաղաքական կյանք, 2015 թվականին էլ ոչ մի լավ բան չի կարելի սպասել։ Ի դեպ, իմ կարծիքով, ինչ-որ կենտրոնների շահերը սպասարկող «հետաքրքրասեր» քաղգործիչների ու լրագրողների տխրահռչակ «հարցի գինը» նույնիսկ ավելի էր հետաքրքրում, քան մեր ազատագրված հողերը։

ՈՒ երբ մեր խորհրդարանի «օտարերկրյա կողմնորոշման» պատգամավորները Հայաստանի «օտարերկրյա կողմնորոշման» լրատվամիջոցների հետ զուգահեռ «բացատրություններ» էին պահանջում, նրանց, ըստ էության, ոչինչ չէին պատասխանում ո՛չ հանրապետական կուսակցության պատգամավորները, ո՛չ էլ Հայաստանի արտգործնախարարությունը։ Կարելի է կարծել, թե այդ «հարցնողները» իսպառ մոռացել են, որ իրենցից ոմանք էլ նույն 90-ականներին «լռության էին մատնում» Արցախի շուրջ ընթացող բանակցությունների նրբությունները։ Կամ էլ տարբեր «նախկինների» մտքում նույն հին հռոմեական ասացվածքն էր. «Ինչ թույլատրված է Յուպիտերին, թույլատրված չէ Ցլին»։ Եվ ինչու են նրանք, ովքեր իշխանության էին 90-ականներին, իրենց համարում «յուպիտերներ», իսկ, ըստ էության, նույն ՀՀՇ-ի ընդամենը չորրորդ-հինգերորդ էշելոններին` «ցլեր»։ Թող ոչ ոք չկարծի, որ Հայաստանի հանրությունը մոռացել է, թե առհասարակ ինչպես այսօրվա ՀՀԿ-ն դարձավ «ինքը», այսինքն` իշխանության եկավ և պահպանում է կառավարող կուսակցության «տիտղոսը»։ Համոզված եմ, որ մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը հիմա էլ քմծիծաղով է հիշում 1998 թ. հունվարյան այն գիշերը, երբ պատգամավորների զանգվածային փախուստը «հանրապետություն» խմբակցությունից... «Երկրապահ» պատգամավորական խումբը միանգամից վերածեց հասարակության կառավարող և ուղղորդող ուժի։ Այնուհետև տեղի ունեցավ նաև Աշոտ Նավասարդյանի մահից հետո կարծես «թևաթափ» հանրապետական կուսակցության փաստորեն կուլիսային վերածնունդը։ Իսկ այն ժամանակ` 98-ի հունվարին, ի՜նչ ծաղրական կատակներ ասես, որ չէին հնչում «առնետավազքի» հերոսների հասցեին։

ՈՒստի առաջարկում եմ առաջնորդվել միայն նրանով, ինչ հավաստի է ու հայտնի է։ Առաջինը` Լավրովը Հայաստանում էր Հայաստանի արտգործնախարարության հրավերով։ Այսինքն, խորհրդակցելու կարիք ուներ մեր երկիրը, ոչ թե Ռուսաստանը։ Երկրորդ` համատեղ բրիֆինգում Լավրովն ու Էդվարդ Նալբանդյանն անդրադարձան հակամարտության կարգավորմանը, մասնավորապես դատապարտելով ԵԽԽՎ քաղաքական հարցերի կոմիտեի որոշումը, որը հավանություն է տվել Ռոբերտ ՈՒոլտերի «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցին։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարեց, որ ճիշտ չէ դուրս գալ ամեն տեսակի միջազգային կազմակերպությունների վրա, որոնք չեն զբաղվում խնդրի կարգավորմամբ և միջազգային ընկերակցության մանդատ չունեն։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաստատապես հանդես են գալիս հօգուտ այն բանի, որ կարգավորումն ընթանա հետևողական, համբերատար երկխոսության հունով»,- ընդգծեց Լավրովը, հավելելով, թե ցանկացած կտրուկ ու արմատական գործողություն, ով էլ այն ձեռնարկելիս լինի, վնասում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործողություններին։

Երրորդ` իր ռուսաստանցի պաշտոնակցի դիրքորոշումը պաշտպանեց Հայաստանի ԱԳՆ ղեկավարը։ Նա հայտարարեց, որ Երևանը համամիտ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշմանը, այլ կառույցներ չպետք է ձեռնարկեն այնպիսի քայլեր, որոնք կարող են խանգարել խնդրի կարգավորմանը, դրանով իսկ նպաստելով տարածաշրջանային լարվածության մեծացմանը։ Նալբանդյանը հիշեցրեց, որ ոչ մի հակամարտություն չի հարթվել ԵԽԽՎ-ի կամ նման մեկ այլ կառույցի միջոցով. «Մենք պետք է աշխատենք համանախագահների հետ` բացարձակորեն խաղաղ լուծման հասնելու համար։ Ինչ վերաբերում է զեկուցողի «անկողմնակալությանը», ապա այն մարդը, ով երկար տարիներ, ինչպես այդ մասին գրում է բրիտանական մամուլը, եղել է Ադրբեջանի հետ բարեկամության խորհրդարանական խմբում և ֆինանսապես համագործակցել է ադրբեջանական հիմնադրամի հետ, չի կարող կողմնակալ չլինել»,- ասաց Նալբանդյանը։ Ռուսաստանի նախարարը, իր հերթին, վստահություն հայտնեց, որ անհրաժեշտ է շարունակել ջանքերը կարգավորման փոխշահավետ հիմքերի մշակման ուղղությամբ։ Նա ընդգծեց, որ Ռուսաստանը որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ և որպես «եռյակի» մասնակից, կշարունակի ակտիվ դեր խաղալ դրական արդյունքների հասնելու գործում։ Չորրորդ` Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են նաև Սիրիայի ճգնաժամի հարցը, ինչպես նաև իրենց հնարավոր համաձայնեցված քայլերը։ Եվ բացառված չէ, որ դրա կատալիզատոր է եղել «տեղեկության արտահոսքն» այն մասին, թե Ադրբեջանը մի կողմից նետվում է Իսրայելի գիրկը, մյուս կողմից սպասվում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները մուտք են գործելու Ադրբեջան։

Իսկ հիմա հինգերորդ. պատահական է, թե ոչ, սակայն Արցախի նախագահ Բակո Սահակյանը հենց Լավրովի այցից հետո էր գտնվում Մոսկվայում և նոյեմբերի 12-ին մամուլի ասուլիս տվեց «Ռեգնում» լրատվական գործակալությանը։ Բակո Սահակյանի այցը պատահական չէ, և ոչ միայն այն պատճառով, որ Մոսկվայում, միանգամայն պատշաճ տեղեկատվական ապահովմամբ, անցկացվում են «Արցախի օրեր Ռուսաստանի մայրաքաղաքում»։ Այլև այն պատճառով, ինչպես շատերը գիտեն կամ պետք է գլխի ընկնեն, որ աշխարհում կան այնպիսի մայրաքաղաքներ (Մոսկվա, Թեհրան, Պեկին և այլն), որտեղ օտարերկրացիների ոչ մի միջոցառում իշխանությունների ուշադրությունից դուրս չի մնում, ավելին, անպայման աջակցություն է ստանում իշխանությունների կողմից (թեկուզ ոչ բացահայտ)։ Եվ այս առումով նախագահ Սահակյանի այցը Մոսկվա և Ռուսաստանի մայրաքաղաքում ունեցած հանդիպումները, առհասարակ, լրագրային հրապարակման կամ էլ իրավիճակի հեռանկարային զարգացման վերլուծության առանձին թեմա են։ Իսկ առայժմ հարկ է նշել.

1) ԼՂՀ նախագահի հարցազրույցի անցկացման վայրի ընտրությունը ևս բացահայտորեն պատահական չէ։

2) Պարոն Սահակյանը հայտարարեց, որ Արցախը պատրաստ է միանալու միջազգային ահաբեկչության դեմ մղվող պայքարին և «ոչինչ չբացառեց». ահա այստեղ վերադառնում ենք Ադրբեջանի մասին «տեղեկության արտահոսքին»,

3) ԼՂՀ ղեկավարը հայտարարեց, որ առանց բանակցություններին Արցախի ուղղակի մասնակցության կարգավորումն առհասարակ անհնար է, իսկ պատերազմի դեպքում ագրեսորը «համարժեք և ջախջախիչ պատասխան կստանա»,

4) «Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի լինի»։

Իմ կարծիքով, երևանյան «օտարերկրյա կողմնորոշման» պատգամավորների ու լրագրողների բոլոր «օրախնդիր» հարցերին լիովին պատասխանեց, և հատկապես Մոսկվայում, հենց Արցախ-ԼՂՀ-ի նախագահ Բակո Սահակյանը։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2509

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ