ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Նրա ծառայությունների դիմաց թուրքական կառավարությունը նրան շնորհեց «Էֆենդի» տիտղոսը»

«Նրա ծառայությունների դիմաց թուրքական կառավարությունը նրան շնորհեց «Էֆենդի» տիտղոսը»
30.10.2015 | 00:24

Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ գործված ցեղասպանության պատմության վերաբերյալ «Իրատես»-ի հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ:

-Եվ, այնուամենայնիվ, ինչո՞ւ հենց Մուստաֆա Քեմալին հաջողվեց հավաքել բեկորված կայսրությունն ու պետություն սարքել, կային, չէ՞, ուրիշները:
-Վստահ եմ՝ հիշում եք ամիսներ առաջ մեր զրույցում XX դարի սկզբներում սիոնիստական միջազգային ուժերի կողմից գաղտնաբար ծրագրված «Ռուսաստանում ցարին, Օսմանյան կայսրությունում՝ սուլթանին տապալելու» նպատակի իրականացման առթիվ իմ ներկայացրած շարժառիթներն ու փաստարկները։ Բանական մարդուն անհնարին թվացող նման ծրագրերը միլիոնավոր անմեղ մարդկանց արյան գնով իրականացնողները, սկսածը ցանկալի ավարտին հասցնելու առաքելությունն էլ էին կատարելու, ուստի Օսմանյան կայսրության իրավահաջորդի դերում հանդես եկող «Թուրքիայի Հանրապետության» ստեղծման գործի համակարգման դժվարին պարտականությունը ո՞ւմ վստահելու հարցում կանգ առան 1907-ից իրենց պահուստային ֆոնդում գտնվող հարմարագույն թեկնածուի՝ Մուստաֆա Քեմալի վրա։ Իր անմիջական շրջապատում փառասիրությամբ տառապող, ինքնասիրահարված սիրամարգի համբավ ունեցող Մուստաֆա Քեմալը, անձնական շահից ելնելով առաջին իսկ պահանջով, առանց աչքը թարթելու, իր ամենամտերիմներին դավաճանելու «ցածրագույն» որակներով օժտվածներից ու իր վերադասների հրամաններին ենթարկվելու պատրաստակամությամբ աչքի ընկնող «մարտական ուղի անցած» զինվորականի կենսագրություններից գերադասվեց՝ նկատի ունենալով ծագումով դյոնմե սաբետայիստ հրեա լինելը։ Նա արդեն ապացուցել էր իր այդ «որակները», երբ դավաճանեց իրեն իբրև բանակի տեսուչ 1919-ի մայիսի 19-ին Սամսուն գործուղման ուղարկած Սուլթան Վահիդետտինին: Անատոլիան, Փոքր Ասիան, Արևմտյան Հայաստանն ու Կիլիկիան իրենց բազմահազարամյա բնիկ ժողովրդներից՝ հույներից և հայերից, զտվելով ստեղծվող պետական միավորի արշալույսին նրանց «քրիստոնյա դավաճաններ և օտարականներ» անվանելը պատմական անհերքելի ճշմարտության աղավաղման ամենացայտուն օրինակը չէ՞ր միթե։ Նա իրեն վստահածների աչքում հենց այն primus inter pares-ն էր, ում ընտրության համար զղջալու ոչ մի առիթ չէր լինելու երբեք։ Ստերի, կեղծիքների և ճչացող աղավաղումների դրսևորումներով էլ շարունակվեց սկսվածը: Իրենց հաջողությունները միմիայն գաղտնի գործելուն պարտական՝ նրանք Լոզանի կոնֆերանսի բանակցություններում թուրքական պատվիրակության՝ միջազգային մի քանի գերտերությունների շահերի բախման կիզակետում հայտնված, անլուծելի թվացող բարդագույն դժվարությունները հաղթահարելու նպատակով Մուստաֆա Քեմալին տրամադրեցին իրենց ամենավստահելի կադրերից՝ Օսմանյան կայսրությունում վերջին գլխավոր ռաբբի (1908-1919 թթ.) Խաիմ Նահումին։ Նրան Անկարայի կառավարությունը պաշտոնապես մի քիչ ուշացումով նշանակեց վաղուց Լոզանում գտնվող թուրքական պատվիրակության ղեկավար Իսմեթ Ինյոնյուի գլխավոր խորհրդատու։ Նա Լոզանում 1923 թ. հուլիսի 24-ին հօգուտ թուրքերի ստորագրված պայմանագրի հաջողեցման ամենագործուն անդամը, իրական փրկօղակը դարձավ։
-Եվ ո՞վ էր Խաիմ Նահումը, բացի ռաբբի լինելուց:
-Ֆրանսիական «Մեծ Արևելք» ֆրանկմասոնական օթյակի բարձրաստիճան մասոն Խաիմ Նահումը իթթիհադականների իշխանության գալուց անմիջապես հետո նշանակվել է Օսմանյան կայսրությունում հրեական համայնքի գլխավոր ռաբբի և 1912 թ. իթթիհադականների առաջարկով դառնալու էր նաև Օսմանյան մեջլիսի պատգամավոր, սակայն հրեաների ներհամայնքային անհամաձայնությունների պատճառով դա տեղի չի ունեցել։ Առաջին համաշխարհային պատերազմի վերջին տարում մեծ վեզիր Ահմեդ Իզզեթ փաշայի հատուկ առաջադրանքով գործուղվել է ԱՄՆ՝ 1917-ից ընդհատված հարաբերությունները վերսկսելու, ջերմացնելու, զարգացնելու և պետական դրամաշնորհներ ապահովելու նպատակով: Նահումը 1919 թ. գործուղվել է նաև Եվրոպա՝ Փարիզյան խաղաղության վեհաժողովում հանդիպելու իր մտերմագույն ծանոթներից Կ. Պոլսում ԱՄՆ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Հենրի Մորգենթաուի հետ, նրանից ի նպաստ թուրքերի լոբբինգ իրականացնելու խնդրանքով:

Անկարայի կառավարության առաջադրանքով լծվում է նաև Թուրքիայի ապագայի, ստեղծվելիք նոր պետության սահմանների ճշգրտման, հատկապես Մուստաֆա Քեմալի անձի և քեմալական գաղափարների առավելագույնս դրական քարոզչությանը: Եվրոպական պետությունների բարձրաստիճան դիվանագետների հետ հանդիպումների նպատակով այս ու այն քաղաք ուղևորությունների արդյունքում բազմաթիվ շփումների հետ, կազմակերպել է մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ տվել ֆրանսիական մամուլում: Ռաբբի Նահումը ամենուր բարձրաձայնում էր Մուստաֆա Քեմալի առաջնորդած թուրքական ազգայնական շարժմանը վստահելու և աջակցելու պահանջը, նրանց ներկայացնելով եվրոպական տերությունների՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահերին նպաստող ձեռքբերումների խոստումնալից շարանը: 1919-ից մինչև 1926՝ իբրև Եգիպտոսի հրեաների հոգևոր առաջնորդ պաշտոնավարման մեկնելը, մշտապես ապրել է Փարիզում և զբաղվել է քեմալականներին աջակցելու քաղաքականությունը հաջողեցնելու գործով: Լոզանի պայմանագրի ի նպաստ Թուրքիայի ստորագրման առյուծի բաժինը նրանն էր, նա հետագայում էլ շարունակեց ծառայել Մուստաֆա Քեմալին, միայն անունով հանրապետություն հռչակված պետական միավորի՝ իշխանությունների գլխին իբրև միապետ հաստատմանն ու ամրացման գործին: Նրա ծառայությունների դիմաց թուրքական կառավարությունը նրան շնորհեց «Էֆենդի» խորհրդանշական տիտղոսը, հույներից և հայերից խլված անհաշվելի ունեցվածքից տպավորիչ մասնաբաժին:
Իրենց բնօրրանից զրկված, ցեղասպանության ենթարկված բազմամիլիոնանոց երկու ազգերից հափշտակված շարժական և անշարժ գույքից նյութականի վերածված պատկառելի մի մասի արտերկիր տեղափոխումից բացի՝ մնացածի լրջագույն մասի տերը դարձավ նրա Բեռնար և Վեհբի որդիներից մշտապես Անկարայում հաստատված, Թուրքիայի Հանրապետության ամենահարուստ մարդը համարվող միլիարդատեր Վեհբի Քոչը: Նրա «Քոչ Հոլդինգ» ընկերությունների գանձարկղում երկրի պետական բյուջեից շատ ավելի գումար կա, այդ ամենը ձեռք է բերել հենց Մուստաֆա Քեմալի թույլտվությամբ և թողտվությամբ: Խաիմ Նահումի երկու տղաների ստեղծած «BEKO» ընկերության անունը կազմվել է նրանց անուններից՝ Բեռնարի անվան, մյուսի՝ իր համար հորինած Քոչ ազգանվան առաջին երկու տառերից: Ի տարբերություն Օսմանյան կայսրության՝ այսօրվա Թուրքիայի Հանրապետության տնտեսության շուրջ 80 %-ը իսլամացած սաբետայիստ դյոնմե կամ ոչ հրեաների ձեռքում է, որ նրանք գրեթե ամբողջովին տարածաշրջանում սիոնիզմի առաջ դրված տարաբնույթ խնդիրների լուծմանն են ծառայեցնում:
Նահումի ձեռքի գործն է համարվում նաև Թուրքիայի Հանրապետության ստեղծումից երեք տարի հետո՝ 1926-ին, նրա քաղաքացիները հանդիսացող հրեական համայնքի անունից կատարված անհավատալի հայտարարությունը՝ «պատճառաբանելով Քաղաքացիական օրենսգրքի ընդունումը, նրանք ինքնակամ հրաժարվում էին Լոզանի պայմանագրով ճանաչված փոքրամասնությունների իրենց վերապահված իրավունքներից»: Դրան հետևեց նաև Օսմանյան կայսրության իրավահաջորդը համարվող Թուրքիայի Հանրապետության երեք այլադավան համայնքներից քրիստոնյա հույների և հայերի ևս Լոզանի պայմանագրով ճանաչված փոքրամասնությունների իրենց իրավունքներից հրաժարումը։
Փոքրամասնությունների հարցը դեռևս 1923-ին էր բարձրացվել Լոզանի կոնֆերանսում: Լոզանի համաձայնագրի 38-44-րդ հոդվածների համաձայն «Թուրքիան պարտավորվում էր ապահովել իր բոլոր քաղաքացիների պաշտպանությունը` հաշվի չառնելով նրանց ազգային, կրոնական, լեզվական, ռասայական պատկանելությունը: Ինչ վերաբերում է ոչ մուսուլմանական փոքրամասնություններին, նրանք կարող էին հավասարապես օգտվել բոլոր այն իրավունքներից, որոնք նախատեսված էին մուսուլմանների համար իրենց հաշվին բարեգործական, կրոնական, հասարակական, կրթական հաստատությունների ստեղծումը և տնօրինումը, ազատորեն մայրենի լեզվի կիրառումը, երեխաների` ցածր դասարաններում մայրենի լեզվով ուսուցանումը, եկեղեցիների, սինագոգների, գերեզմանատների և այլ հաստատությունների պաշտպանությունը»:
Մինչև Թուրքիայի Հանրապետության ստեղծումը, միայն քեմալական շարժման ժամանակահատվածում 353 հազարը Պոնտոսի կես միլիոնից ավելի հույն ու Մեծ եղեռնին զոհ գնացած 1,5 միլիոն հայության թվին ավելացած տասնյակ թե հարյուր հազարավոր անհաշվելի կորուստներից հետո, նրանցից այս նորաստեղծ պետության քաղաքացի համարվելիք մնացորդացի համար Լոզանի պայմանագրով իբր թե «մեծ ձեռքբերում» համարվող փոքրամասնությունների իրավունքներից «ինքնակամ հրաժարման» փաստը մեկնաբանելու փորձն իսկ մեղք է։


Իսկ թե ինչքան էր ցեղասպանությունից մազապուրծ հայության` նորաստեղծ պետության քաղաքացու կարգավիճակով գոյատևող հատվածի թվաքանակը, որոնք էին նրանց գտնվելու վայրերը, Դեր Զորում հրաշքով փրկվելուց հետո կրկին իր ծննդավայրը վերադարձածներից մեկի թոռը լինելով, Թուրքիայի Հանրապետության տարիքին հավասար տարիների՝ (1923–2015 թթ.) պատմությունը կշարունակենք հաջորդ հրապարակումներում:
(շարունակելի)

Հրապարակման պատրաստեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 2474

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ