ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Առաջին ցեղասպանության պատճառով հայերը հայրենիք կորցրին, երկրորդ ցեղասպանության պատճառով հրեաները հայրենիք ստեղծեցին

Առաջին ցեղասպանության պատճառով հայերը հայրենիք կորցրին, երկրորդ ցեղասպանության պատճառով հրեաները հայրենիք ստեղծեցին
08.05.2015 | 10:10

Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ գործված ցեղասպանության պատմության վերաբերյալ «Իրատեսի» հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ–վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ:

-Գերմանիայի հանցակցությունը ցեղասպանությանը պահպանվա՞ծ է արխիվային փաստաթղթերում:
-Մեր մեծագույն ցեղասպանագետ Վահագն Տատրյանը ուսանել է Բեռլինի, Վիեննայի և Ցյուրիխի համալսարաններում և բավականին երկար ժամանակ ուսումնասիրել է գերմանական արխիվային փաստաթղթերը: Հանգամանքների բերումով նա դարձել է Գարեգին Նժդեհի ու Ադոլֆ Հիտլերի հանդիպման թարգմանիչը, իբրև հայերենին ու գերմաներենին ազատ տիրապետող մեկը: Գերմանական արխիվներում ուսումնասիրությունների եզրակացությունն է դարձել, որ Պրուսական կայսրության ժամանակահատվածից սկսած՝ Գերմանիայի դերակատարությունը ուղղակի հանցակցություն է, թուրքերին պարզապես օգտագործել են՝ իրենց նպատակների համար:
-Ինչո՞ւ Ադոլֆ Հիտլերը հրեաների ցեղասպանության որոշում կայացրեց:
-Հիտլերը համարում էր, որ երկրի ֆինանսական ամբողջ ելումուտն ու ողջ տնտեսությունը իրենց ձեռքում պահող հրեաները վաշխառու են, ոչինչ չեն արտադրում և ամեն ինչից շահ են ստանում:
-Այսինքն՝ մի դեպքում հայերին են ոչնչացրել, որովհետև նրանց ձեռքին էր Օսմանյան կայսրության տնտեսությունը, մյուս դեպքում՝ Հիտլերը որոշում է հրեաներին ոչնչացնել, որովհետև նրանց ձեռքին է տնտեսությունը, այո՞:
-Երկու որոշումների հիմքում էլ դա կա տրամաբանորեն:
-Բայց Հիտլերը տեսավ, որ թուրքերը ձախողվեցին, ինչո՞ւ գնաց նույն ճանապարհով:
-Նայած ձախողում ասելով ինչ ենք հասկանում։ Քանի որ աշխարհակալություն ակնկալող և այդ ճանապարհով գնացող մեկը երբևէ չի մտածում, որ ինքը կձախողվի: Նա սխալվեց Ռուսաստանի հարցում, աչքի առաջ ունենալով Ռուսական կայսրության վերացման պրուսական կայսրության «կիսահաջողված» օրինակը, նկատի ունեմ սիոնիստական գործիքով ցարին հեղափոխությամբ տապալելու փաստը, նա չէր կարծում, որ Ռուսաստանին չի հաղթի:
-Ցարական Ռուսաստանը չկար, կար ԽՍՀՄ-ը, դա ոչինչ չէ՞ր ասում:
-Նրա ամենամեծ սխալը Խորհրդային Միությանը պատերազմ հայտարարելն էր: Հիտլերի վերջը ԽՍՀՄ-ը բերեց, և աշխարհը ԽՍՀՄ-ին է պարտական ֆաշիզմն աշխարհի երեսից վերացնելու համար: Երկու ցեղասպանությունների պատճառն ըստ իս նույնն է, հետևանքներն են տարբեր. մի դեպքում իր իսկ հայրենիքում մի ազգի վերացումով մի այլ պետություն ստեղծվեց, մյուս դեպքում՝ Գերմանիայում, Եվրոպայում, մի ազգի վերացումով՝ մի քանի տարի անց այդտեղից հազարավոր կիլոմետրեր հեռու Պաղեստինում ստեղծվեց Իսրայել պետությունը:
-Մենք, որ ուզում ենք Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչո՞ւ չենք պահանջում, որ Գերմանիան ճանաչի:
-Հայոց ցեղասպանության նախապատրաստման, իրագործման, նաև հետևանքներում Պրուսական կայսրության դերակատարումը գրեթե հավասար է Օսմանյան կայսրության քաղաքական իշխանության՝ թե սուլթան Աբդուլ Համիդի ժամանակաշրջանի, թե իթթիհադականների քաղաքական իշխանության հանցագործությանը: Գերմանիան մեղսակից ու հանցակից պետություն է ցեղասպանության իրագործման մեջ, քանի որ Օսմանյան բանակի շտաբը ղեկավարել են գերմանացիները, թուրքական կոչվող բանակի հրամանատարները եղել են գերմանացիներ, Գոլց փաշա (1), Սանդերս փաշա (2), Քրես փաշա (3) նրանք թուրքական համազգեստով կատարում էին իրենց երկրի հրամանները: Բեռլին-Բաղդադ երկաթուղու գերմանացի պաշտոնյաների մեծամասնությունը տեղում ծառայել՝ ծառայություն է մատուցել օսմանա-գերմանական բանակային կորպուսին, նրանց մեջ եղել են նաև քիչ, բայց իրոք քրիստոնեական արժեքներով ապրող գերմանացիներ, որ փորձել են ընդվզել իրենց աչքի առաջ իրականացվող ցեղասպանության դեմ, նամակներով ու բողոքներով դիմել են իրենց ընկերությանը՝ պահանջելով դադարեցնել երկրի բնիկ տարրի ոչնչացումը: Բայց նրանք շատ քիչ էին, հիմնական հատվածը լծված էր այդ ծրագրի իրագործմանը: Գերմանիայի արխիվներում ամեն ինչ կա, ոչինչ չի ոչնչացվել: Թուրք-գերմանական ռազմական կառույցների մեղսակցության և հանցակցության մասին Գերմանիայի արխիվների փաստաթղթերի հիման վրա գրված երեք գրքեր կան: Առաջինը Վահագն Տատրյանի «Հայոց ցեղասպանության մեջ գերմանական պատասխանատվությունը՝ պատմական ապացույցի ստուգաբանություն» աշխատությունն է, որ բացահայտում է ողջ պատկերը: Մյուսի հեղինակը բեռլինաբնակ թուրք է՝ Սերդար Դինչեր, որ իր «Գերմանաթուրքական զինակցությունն ու հայերը» փաստաթղթավորված աշխատանքում ներկայացնում է՝ Գերմանիան մեղավոր էր այնքան, ինչքան թուրքերը, երրորդի հեղինակը գերմանացի է՝ Վոլֆգանգ Գուստ, պատմաբան, որ իր «1915-1916 թթ. Գերմանիայի արտաքին գործոց նախարարության արխիվային տվյալներով Հայոց ցեղասպանությունը» գրքի հրատարակմամբ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ի հայտ եկած արխիվային նյութերը լավագույնս ներկայացրել է մարդկության դատին: Արխիվների փաստաթղթերի ամենաընդգրկուն աշխատանքը ինքն է կատարել՝ բացահայտելով Գերմանիայի հանցակցությունը: Գուստը հենց իր այս աշխատանքի համար է ՀՀ նախագահի մրցանակին արժանացել։ Տարիներ անց, երբ Լեհաստանի վրա հարձակումից մեկ օր առաջ Ադոլֆ Հիտլերը սպայակույտի առաջ իր ելույթում ասում էր՝ «Ո՞վ է հիմա հիշում հայերի ցեղասպանությունը», պրուսական աշխատանքային մեթոդների փորձը գրեթե կրկնեց հրեաների հոլոքոստի վրա՝ շատ ավելի կատարելագործելով ռազմական կառույցը: Գերմանիան իբրև Առաջին աշխարհամարտը հրահրող պետություն՝ արդեն մարդկության առաջ պատասխանատվության խնդիր ուներ, իբրև Երկրորդ աշխարհամարտը հրահրող երկիր՝ Գերմանիան ավելի խորացրեց իր մեղքը: Առաջին աշխարհամարտի նախապատրաստման ու հրահրման գործում սիոնիստների դերակատարումը շատ մեծ էր, դա տեսությունը գործնականի վերածելու ժամանակաշրջան էր, Երկրորդ աշխարհամարտում հենց հրեա ժողովուրդն ինքը զոհ դարձավ: Գերմանական իշխանության մեջ ամենալուրջ դերակատարում (քաղաքականություն, տնտեսություն, բանակ, գաղտնի սպասարկություն) ունեցող կրկնակի շատ հրեաներ կային, քան գերմանացիներ, չհաշված Իսրայել պետության ստեղծման հիմնական ֆինանսավորը հանդիսացող Ռոտշիլդների ֆինանսական հսկայական հնարավորությունները նացիստներին ի սպաս դնելու հանգամանքը: Դա անհավանական է, չէ՞, մի՞թե կարելի է հասկանալ՝ ինչպես էր հրեան վերացնում հրեային: Ցավոք, այդ առթիվ փաստագրված գրականությունը հայերենով չկա, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն բազում գրքեր կան, որ վկայում են, թե նացիստների իշխանության մեջ հրեաների ողջակիզման հարցում ինչ դեր են կատարել հրեաները (4)։ Մարդկության դեմ իրագործված հանցագործության՝ ցեղասպանությանը երկրորդ անգամ Գերմանիայի մեղսակցությունը հրեաները, ի պատիվ իրենց, ծառայեցրին պետականության ստեղծմանը, մեծ ցավը, ողջակիզման ցավը Իսրայել պետության ստեղծմանը ուղղեցին իրենց պատմական համարվող հողատարածքների վրա: 1945-ին նացիստական Գերմանիան պարտվեց Երկրորդ աշխարհամարտում, 1948-ին ստեղծվեց Իսրայելը: Այսինքն՝ հրեական պետության ստեղծումը ցեղասպանության հետևանք էր, ամբողջ աշխարհում ցեղասպանագիտության վերաբերյալ լուրջ աշխատանքներ կան՝ ինչ հետևանքներ են ունենում ցեղասպանությունները: Մեր դեպքում կատարվեց հակառակը՝ մենք հայրենազրկվեցինք: Երկու աշխարհամարտում էլ մենք ում կողմից հանդես ենք եկել, նրանք հաղթել են, սակայն երկու անգամ էլ մենք կորուստներ ենք ունեցել: Ինչո՞ւ և ո՞ւմ մեղքով՝ այս հարցերը դեռ ուսումնասիրության կարոտ են: 1918-ի Մուդրոսի պայմանագրով, 1919-ի Փարիզյան խաղաղության միջազգային վեհաժողովով, 1920-ի Սան Ռեմոյի կոնֆերանսով և վերջապես Սևրի դաշնագրով, երբ Անտանտի երկրները՝ Անգլիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, հետո նաև ԱՄՆ-ը Հայաստանի ստեղծման կողմնակից էին, բայց ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռից հետո նույնիսկ Հայաստան չստեղծվեց, ավելին՝ Արևելյան Հայաստանն էլ հսկայական հողեր կորցրեց: Ինչո՞ւ, ինչպե՞ս...
(շարունակելի)


Հրապարակման պատրաստեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ
(1) Կոլմար ֆոն դեր Գոլց կամ Գոլց փաշա (1843-1916), գերմանական ռազմական գործիչ, գեներալ-ֆելդմարշալ։ Օսմանյան կայսրության հետ կայզերական Գերմանիայի մերձեցման ժամանակաշրջանում եղել է Կ. Պոլսում գերմանական ռազմական առաքելության ղեկավարը։ Նրա գլխավորությամբ է իրականացել գերմանական օրինակով թուրքական բանակի վերակազմումը։ 1909 թ. երիտթուրքերի իշխանության գալուց հետո եղել է Օսմանյան կայսրության բարձրագույն ռազմական խորհրդի փոխնախագահ, 1914-ից՝ գեներալ համհարզ։ 1915-ի ապրիլից գլխավորել է թուրքական 1-ին, հոկտեմբերից՝ 6-րդ բանակները, որոնք գործում էին Անտանտի զորքերի դեմ Սիրիայում և Միջագետքում։
(2) Oտտո Լիման ֆոն Սանդերս կամ Սանդերս փաշա (1855-1929), մեծահարուստ կալվածատեր հրեա ընտանիքում է ծնվել։ Գերմանական բանակում ծառայության սկզբից էլ իր հրեական ծագումը թաքցնելու համար օգտագործել է կնոջ ֆոն Սանդերս ազգանունը և կարճ ժամանակում դարձել գեներալ։ 1913 թ. Գերմանիայի բանակի՝ Օսմանյան բանակում իբրև ուսուցման և թիկունքային օգնության կազմակերպման հանձնաժողովի նախագահ, նշանակվեց 1-ին բանակային կորպուսի հրամանատար։ Վերջին 80 տարիներին Օսմանյան բանակը եվրոպական ժամանակակից բանակների մակարդակին հասցնելու ջանքերի իրագործման վերջին մասնակիցն է հանդիսացել։ Առաջին աշխարհամարտի նախօրեին երիտթուրքական կառավարության ռազմական նախարար Էնվեր փաշային դաշնակցելով՝ Գերմանիայի հետ պատերազմին մասնակցելու առաջարկը Բեռլին հասցնող ամենաբարձրաստիճան զինվորական և 1914 թ. օգոստոսի 1-ին Գերմանիայի և Օսմանյան կայսրության միջև դաշնակցության գաղտնի համաձայնությունը ստորագրողն է եղել։ Ըստ այս դաշնագրի, Օսմանյան բանակների զինվորական որոշում ընդունող և գործողություններում որոշիչ ուժը պետք է լիներ Գերմանիան։ Կարճ ժամանակ հետո, Էնվեր և Ջեմալ փաշաների ազդեցությամբ Օսմանյան բանակների հրամկազմի ամբողջ իրավասությունն ու հսկողությունը գերմանացիների ձեռքում էր։ Հարավարևելյան ճակատում 1915-ի ապրիլից Անտանտի զորքերի դեմ Սիրիայում և Միջագետքում գործող թուրքական 1-ին, հոկտեմբերից՝ 6-րդ բանակների հրամանատարը մարշալ Կոլմար ֆոն դեր Գոլցը, հարավային ճակատում Ջեմալ փաշայի օգնական Քրես ֆոն Քրեսնշթայնը, 1915-ի մարտի 18-ից Դարդանելի պաշտպանությունը կազմակերպելու նպատակով 5-րդ բանակի հրամանատար նշանակված Լիման Ֆոն Սանդերսն էր։ Այսպիսով՝ Օսմանյան կայսրության պաշտպանությունն ամբողջությամբ գերմանացի գեներալներին էր վստահված։ Լիման ֆոն Սանդերսը նշանակվեց պատերազմի վերջին տարում՝ 1918 թ., անգլիացի գեներալ Ալենբիի կողմից խայտառակ պարտության մատնված գերմանացի մի այլ գեներալի՝ Էրիխ ֆոն Ֆալկենհայմի տեղը, դառնալով Պաղեստինում օսմանյան կայծակնային կոչվող 4-րդ, 7-րդ, 8-րդ բանակների ընդհանուր հրամանատարը, ստանալով օսմանյան մարշալի կոչում։
Պատերազմի ավարտից հետո 1919 թ. փետրվարին երիտթուրքերի հետ ձերբակալվելով, Մալթա աքսորվող ֆոն Սանդերսը իբրև «պատերազմի հանցավոր» դատվելով հանդերձ՝ 6 ամիս անց ազատ արձակվեց և Գերմանիա վերադարձավ։ Առաջին աշխարհամարտի տարիների իր ապրածն ու Մալթա կղզի աքսորվելու ժամանակահատվածի մասին հուշերը գրառել է 1927 թ. հրատարակած «5 տարի Թուրքիայում» գրքում։
(3) Քրես ֆոն Քրեսենշթայն կամ Քրես փաշա (1870-1948), առաջին աշխարհամարտից առաջ Օսմանյան կայսրություն գործուղվելով, Լիման ֆոն Սանդերսի առաքելության մաս կազմելով 1914 թ. նոյեմբերից մինչև 1917 թ. դեկտեմբերի վերջ Օսմանյան բանակի հարավային ճակատում Ջեմալ փաշայի օգնական գերմանական բարձրաստիճան սպա։ Նա, 1918 թ. հունիսին Գերմանիայի կողմից պաշտպանվող Վրաստան գործուղված և Աբխազիայում Կարմիր բանակի դեմ մարտնչած բանակային կորպուսի կազմում է եղել։
(4) Այս առթիվ կան հարյուրավոր գրքեր, սակայն հանրահայտ հրեա պատմաբան-քաղաքագետ Նորման Ֆինկելշթայնի 2000 թ. ԱՄՆ-ում տպագրված «Ողջակիզման ինդուստրիա» գիրքն ամբողջությամբ նվիրված է հրեա ազգի ամենամեծ ցավը ինդուստրիայի վերածելով շահագործած ու շահագործող սիոնիստական կազմակերպությունների գործունեության բացահայտ քննությանն ու քննադատությանը, հորդորում եմ ընթերցել միայն այս մեկը՝ խորությամբ ընկալելու և հասկանալու համար, թե մեր աշխարհում «հանուն Իսրայել պետության» սիոնիստներն ինչը, ինչպես և ում միջոցով են անում։ (Norman G. Finkelstein։ The Holocaust Industry - Reflections on the Exploitation of Jewish Suffering

Դիտվել է՝ 3119

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ