Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Մի փոքր էլ տառաճանաչություն` միջազգային փորձը կարդալու համար

Մի փոքր էլ տառաճանաչություն` միջազգային փորձը կարդալու համար
07.11.2012 | 12:44

Ֆեյսբուքյան իմ լավ ընկեր Ալբերտ ՈՒնուսյանը մի հրաշալի խնդիր բարձրացրեց, որը պատճառ դարձավ սույն ստատուսը գրելու համար: Չքնաղագույն պուրակների ու հրաշագեղ այգիների հայրենիքներից մեկում` Անգլիայում, այգի հիմնելու ժամանակ միառժամանակ արահետներ չեն անում: Սպասում են, որպեսզի տեսնեն, թե մարդկային հոսքերի համար որոնք են նախընտրելի կարճ ու օպտիմալ ճանապարհները: Դրանից հետո միայն «օրինականացնում» են արահետները ու սալիկապատում մարդկանց տրորած ճանապարհը: Այդպես վարվում են նաեւ բնակարանների ձեւավորման ժամանակ. մինչ կտեղադրեն կահույքը, տեսնում են, թե այդ բնակելի տարածքում հիմնական շարժը որ ուղղություններով է, ինչը ինչին է խանգարում եւ ինչ կխանգարի անցուդարձին: Անձամբ հաճախ հիացել եմ, երբ չափազանց փոքր բնակելի տարածքում կահույքը այնպես է տեղադրված եղել, որ մի նեղ արահետով քայլելու դեպքում ոտքդ կահույքն ու սենյակային առարկաներին չես խփում: Իսկ Հայաստանում իրավիճակն անհեթեթ է, որ երբեմն չես հասկանում, թե ինչու եւ ինչ տրամաբանությամբ է տվյալ զեբրան կամ անցումը նախատեսվել փողոցի հենց այդ տեղում: Եւ հաճախ ես տեսնում, որ որքան էլ քաղաքապետարանը դրանք սահմանել է, միեւնույնն է, քաղաքացիներն անցնում են իրենց համար ռացիոնալ ու օպտիմալ տեղերով: ՈՒ հետո էլ զարմանում ենք, թե ինչու մարդիկ որոշ անցումներով չեն անցնում, այլ անցնում են այն վայրերից, որտեղ ամենօպտիմալն է: Իհարկե, ասվածը համատարած կիրառելի չէ բոլոր դեպքերի վրա, քանի որ քաղաքացիներն էլ խախտումներ անում են ալարելու, սովորույթի ուժի պատճառով: Բայց քաղաքապետարանն էլ պետք է հասկանա, որ ժամանակակից աշխարհն արդեն այդ խնդիրները լուծելու ձևերը գտել է ու ընդամենը ցանկություն է պետք այդ լուծումներին ծանոթանալու համար: Հա, մի փոքր էլ տառաճանաչություն` միջազգային փորձը կարդալու համար։

Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 8328

Մեկնաբանություններ