-
06.01.2013|
16:00
Փրկարարական խմբերն ավստրալիական Տասմանիա կղզում փնտրում են անտառային հրդեհներից անհետ կորած մարդկանց։ Շատ զբոսաշրջիկներ և տեղի բնակիչներ հայտնվել էին կրակե ծուղակի մեջ։ Անհետ կորածների թիվը հստակ չէ, սակայն իշխանությունների տվյալներով՝ խոսք կարող է լինել ավելի քան հազար մարդու մասին։
-
06.01.2013|
15:59
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում հանդիպել է ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեի հետ, ում հունվարի 3-ին շնորհվել էր ՌԴ քաղաքացիություն։ Հանդիպման որոշ դրվագներ հեռուստաեթերում ներկայացրել է Առաջին ալիքը։
-
05.01.2013|
23:32
ԱՄՆ-ի Foreign Policy ամսագիրը հերքել է տեղեկատվությունը, որ իբր Վլադիմիր Պուտինին անվանել է աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական գործիչ:
-
05.01.2013|
23:24
Հյուսիսային Կորեան բացում է սահմանները օտարերկրյա ներդրողների առաջ` այս սենսացիոն իրողությունը հաստատել է Frankfurter Allgemeine Zeitung թերթը` հաղորդելով, որ խորհրդատվության համար Փխենյանը գերմանացի տնտեսագետների ու իրավաբանների է հրավիրել:
-
05.01.2013|
23:21
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում կործանվել է թեթև շարժիչանի ինքնաթիռը, այն ընկել է մասնավոր բնակելի տան վրա: Վթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող երեք անձինք: տանտերը, ով դեպքի պահին եղել է տանը, տեղափոխվել է հիվանդանոց:
-
05.01.2013|
15:40
Երկու մարդ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել անհայտ մարդկանց կողմից արևելյան Քենիայում փախստականների ճամբարի վրա կատարված հարձակման հետևանքով։
-
05.01.2013|
15:38
Էկվադորում սկսվել է նախագահական նախընտրական արշավը։ Փորձագետների կարծիքով՝ ընտրվելու ամենամեծ հավանականությունն ունի գործող նախագահ Ռաֆայել Կորերան։ Նրա հետ միասին այդ պաշտոնի համար պայքարում է ևս 7 թեկնածու։
-
04.01.2013|
21:32
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի գնահատականով` 2012-ին արտաքին գործերի նախարարության աշխատանքները ուղղված են եղել միջազգային ասպարեզում Հայսատանի հեղինակության ու դիրքերի ամրապնդմանը, տարբեր մայրցամաքներում Հայաստանի բարեկամների թվի ավելացմանը: Նախարարի գնահատականով` կենսական նշանակություն ունեցող հարցերում Հայաստանի և միջազգային հանրության դիրքորոշումները համահունչ են:
-
04.01.2013|
17:48
Հնդկաստանի հյուսիսային Ուտտար-Պրադեշ նահանգում սառնամանիքների պատճառով մահացել է 114 մարդ:
rbk.ru-ի փոխանցմամբ` ոստիկանության տեղեկություններով, նախօրեին ցրտահարությունից փողոցներում մահացել է առնվազն 23 մարդ:
-
04.01.2013|
17:46
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տարվա մարդ է ճանաչվել միջազգային «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման» նախագծի կողմից ։ Նա առաջին գործիչն է, որ արժանանում է այդ կոչմանը: Կոչումը ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների կողմից շնորհվում է այն անձանց, որոնք 2012թ. բազմիցս հիշատակվել են կոռուպցիայի և հանցավորության մասին նյութերում: