-
19.01.2013|
14:34
Վրաստանի Ռազմավարական և միջազգային հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Ռոնդելին աբխազական երկաթուղու վերաբացման առնչությամբ գտնում է, որ հարցի լուծումը կախված է ոչ միայն Հայաստանից ու Վրաստանից, այլև Ռուսաստանից ու Աբխազիայից: Նա հիշեցնում է, որ ժամանակին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին էլ փորձում էր այդ հարցը լուծել, բայց պարզվեց, որ խանգարող գործոններն ավելի շատ են:
-
19.01.2013|
14:32
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ինձ կապում են եղբայրական հարաբերություններ: Նրան համարում եմ լավագույնը: Ռուսաստանի բախտը ուղղակի բերել է»:
-
18.01.2013|
20:13
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Երևանում ասել էր, որ Հայաստանն ու Ռուսաստանը միացնող աբխազական երկաթուղու գործարկումը հնարավոր է և այդ ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն:
-
18.01.2013|
13:22
Հաճելի է ամեն առավոտ աշխատանքի գնալիս կրպակից գնել քո նախընտրած թերթը, մի գավաթ սուրճ վայելելով և թերթն աչքի անցկացնելով սկսել աշխատանքային օրդ: Երևանյան այս սովորությունն Աբու Դաբիում մի քիչ փոխակերպվում է: Այստեղ մամուլի կրպակի չեմ հանդիպել, բայց թերթեր կարելի է ձեռք բերել առևտրի կենտրոններից, գրախանութներից, հյուրանոցներից: Թերթերն արժեն 2-3 դիրհամ: Երկրի բնակչության համար գինը մատչելի է:
-
18.01.2013|
12:59
ԱՄՆ-ն 1991 թվականից ի վեր առաջին անգամ ճանաչել է Սոմալիի կառավարությունը։ Այդ մասին պաշտոնապես հայտարարել է Հիլարի Քլինթոնն այդ երկրի նախագահ Հասան Շեյխ Մոհամուդի հետ բանակցություններում։
-
18.01.2013|
12:57
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին ասել է, որ իր համար թանկ են ուժեղ Մեծ Բրիտանիան և ուժեղ Եվրամիությունը։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տունը։
-
18.01.2013|
12:56
ՄԱԿ-ը նախազգուշացրել է, որ Սիրիայում հումանիտար ճգնաժամը կարող է դրամատիկ ավարտ ունենալ։ Կազմակերպության տվյալներով՝ ամեն օր երկիրը լքում է մոտ 3000 սիրիացի, որի կեսը երեխաներ են։ Ներկա պահի դրությամբ ՄԱԿ-ի աշխատակիցները գրանցել են մոտ 650 հազար փախստական։ Փորձագետների գնահատականներով՝ կես տարի անց այդ թիվը կարող է կրկնապատկվել։
-
17.01.2013|
11:42
Սիրիայի Հալեպ քաղաքում աճում է բնակչության դժգոհությունը երկրում գործող հիմնական ընդդիմադիր խմբավորումից՝ Սիրիական ազատ բանակից։ Այս կազմակերպության անդամները մասնակցում են բնակարանների, տարբեր հաստատությունների թալանին, առևանգում են մարդկանց՝ նրանց դիմաց պահանջելով գումար։
-
17.01.2013|
11:40
Մեծ Բրիտանիայում խիստ սառանամանիքների և ձյան պատճառով փակվել է մոտ 300 դպրոց։ Ձյան առատ տեղումներից առավել շատ տուժել է Անգլիայի արևելքը։ Միայն Նորֆոլք կոմսությունում եղանակային պատճառներով ավելի քան 260 դպրոց դադարեցրել է աշխատանքը։
-
17.01.2013|
11:37
«Ես կոչ եմ անում Չավեսին հայտնվել և դիմել Վենեսուելային՝ պատմելով, թե ինչ է տեղի ունենում կառավարության հետ, քանի որ այսօր Վենեսուելայում անիշխանություն է»,- ասել է Կապրիլեսը։